https://arm.sputniknews.ru/20230909/kaskatseli-ughevvorutjunnery-bardacnum-en-iravitshaky-irani-nakhagahy-nikvol-pashinjanin-65547676.html
Կասկածելի ուղևորությունները բարդացնում են իրավիճակը. Իրանի նախագահը` Նիկոլ Փաշինյանին
Կասկածելի ուղևորությունները բարդացնում են իրավիճակը. Իրանի նախագահը` Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Իրանական ԶԼՄ–ն ներկայացրել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի մանրամասները: 09.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-09T16:21+0400
2023-09-09T16:21+0400
2023-09-11T16:57+0400
էբրահիմ ռայիսի
նիկոլ փաշինյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63423673_0:19:1600:920_1920x0_80_0_0_daec884958be278884264eebbea72236.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանի ցանկացած աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է։ Х սոցցանցի իր միկրոբլոգում այս մասին գրել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին` ներկայացնելով Ռայիսի–Փաշինյան զրույցի մանրամասները։Միաժամանակ նշվել է, որ Իրանը պատրաստ է օգնել ՀՀ–ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Ռայիսին զրուցել են հեռախոսով, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63423673_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6163df23450f3ebc43cab3114a501ff9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էբրահիմ ռայիսի, նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան
էբրահիմ ռայիսի, նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան
Կասկածելի ուղևորությունները բարդացնում են իրավիճակը. Իրանի նախագահը` Նիկոլ Փաշինյանին
16:21 09.09.2023 (Թարմացված է: 16:57 11.09.2023) Իրանական ԶԼՄ–ն ներկայացրել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի մանրամասները:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանի ցանկացած աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է։ Х սոցցանցի իր միկրոբլոգում այս մասին գրել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին` ներկայացնելով Ռայիսի–Փաշինյան զրույցի մանրամասները։
Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտար ուժերի (արտատարածաշրջանային) հետ աշխատելը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և կասկածելի ճամփորդությունները միայն բարդացնում են իրավիճակը։
Միաժամանակ նշվել է, որ Իրանը պատրաստ է օգնել ՀՀ–ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Ռայիսին զրուցել են հեռախոսով, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին։
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը
ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: