https://arm.sputniknews.ru/20230909/angam-khvorhrdajin-tarinerin-brnakal-chi-eghel-pashinjany-nerka-er-demirtshjani-ardzani-bacmany-65540124.html
Անգամ խորհրդային տարիներին բռնակալ չի եղել. Փաշինյանը ներկա էր Դեմիրճյանի արձանի բացմանը
Անգամ խորհրդային տարիներին բռնակալ չի եղել. Փաշինյանը ներկա էր Դեմիրճյանի արձանի բացմանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև 1999 թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններին։ 09.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-09T13:35+0400
2023-09-09T13:35+0400
2023-09-09T19:03+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
կարեն դեմիրճյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/09/65554440_0:95:1280:815_1920x0_80_0_0_52c3188ab3eaa584471fd7a2b4e63df7.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Անգամ խորհրդային տարիներին Կարեն Դեմիրճյանը բռնակալ չի եղել, հենց նաև դա էր նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը։ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հայ ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի մարզահամերգային համալիրի 40–ամյակի միջոցառումների շրջանակում։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Կարեն Դեմիրճյանի երկու որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Խորհրդային ՊԱԿ-ի ձեռքից փրկեց Կաստրոյի և Քադաֆիի ընկերոջըՓաշինյանն իր խոսքում նշեց, որ արձանի տեղադրման համար նախատեսված սկզբնական վայրը` Չարենցի տուն–թանգարանի հարևանությամբ գտնվող այգին, անհասկանալի էր, այդ վայրը դուր չէր գալիս անգամ Կարեն Դեմիրճյանի կնոջը` տիկին Ռիմային։Նա իր ելույթում անդրադարձավ նաև 1999 թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններին, երբ ՀՀ խորհրդարանում սպանվեց 8 մարդ, այդ թվում` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը։Ըստ նրա` դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, այլ հանցագործություն էր ՀՀ–ի նկատմամբ։Փաշինյանն ավելացրեց, որ այսօր շատ հին գործեր են սկսել վերանայել և արդյունքում տեսնում են, որ պետական ամենաբարձր մակարդակով շատ ապացույցներ են կեղծվել։«Շատ մեծ պատիվ կբերի ՀՀ իրավապահ համակարգին այն, եթե մենք կարողանանք հայ ժողովրդին կարողանանք տալ ուղիղ պատասխաններ` ինչու և ինչպես դա տեղի ունեցավ, ովքեր են դրա մեղավորները»,– ընդգծեց նա։Կարեն Դեմիրճյան. փոքր երկրի մեծ ղեկավարըՀիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Կարեն Դեմիրճյանի արձանը մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրելու որոշումը կայացրել էր դեռ 2019 թվականին։ Կարեն Դեմիրճյանը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, Ազգային ժողովի նախագահ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/09/65554440_94:0:1231:853_1920x0_80_0_0_cd9e677fd0f42e421d1f9b3aac3b4708.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, կարեն դեմիրճյան
հայաստան, նիկոլ փաշինյան, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, կարեն դեմիրճյան
Անգամ խորհրդային տարիներին բռնակալ չի եղել. Փաշինյանը ներկա էր Դեմիրճյանի արձանի բացմանը
13:35 09.09.2023 (Թարմացված է: 19:03 09.09.2023) Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև 1999 թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Անգամ խորհրդային տարիներին Կարեն Դեմիրճյանը բռնակալ չի եղել, հենց նաև դա էր նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը։ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայ ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի մարզահամերգային համալիրի 40–ամյակի միջոցառումների շրջանակում։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Կարեն Դեմիրճյանի երկու որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։
Փաշինյանն իր խոսքում նշեց, որ արձանի տեղադրման համար նախատեսված սկզբնական վայրը` Չարենցի տուն–թանգարանի հարևանությամբ գտնվող այգին, անհասկանալի էր, այդ վայրը դուր չէր գալիս անգամ Կարեն Դեմիրճյանի կնոջը` տիկին Ռիմային։
Նա իր ելույթում անդրադարձավ նաև 1999 թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններին, երբ ՀՀ խորհրդարանում սպանվեց 8 մարդ, այդ թվում` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը։
«Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որ կրակել է Կարեն Դեմիրճյանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ այս հողի վրա քայլող, այս ջուրը խմած կամ, ավելի ճիշտ, դրանից սնուցված որևէ մեկը կարող էր մտքովն անցկացնել Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի սպանությունը կազմակերպել»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, այլ հանցագործություն էր ՀՀ–ի նկատմամբ։
Փաշինյանն ավելացրեց, որ այսօր շատ հին գործեր են սկսել վերանայել և արդյունքում տեսնում են, որ պետական ամենաբարձր մակարդակով շատ ապացույցներ են կեղծվել։
«Շատ մեծ պատիվ կբերի ՀՀ իրավապահ համակարգին այն, եթե մենք կարողանանք հայ ժողովրդին կարողանանք տալ ուղիղ պատասխաններ` ինչու և ինչպես դա տեղի ունեցավ, ովքեր են դրա մեղավորները»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Կարեն Դեմիրճյանի արձանը մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրելու որոշումը կայացրել էր դեռ 2019 թվականին։
Կարեն Դեմիրճյանը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, Ազգային ժողովի նախագահ։