00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:54
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիայի սահմանը բացելը վտանգավոր է. «Ամբերդի» և նախարարության հաշվարկները չեն համընկնում

Թուրքիայի սահմանի բացումը վտանգավոր է. «Ամբերդի» և նախարարության հաշվարկները չեն համընկնում
Բաժանորդագրվել
Հետազոտության հեղինակները հաշվարկել են, որ վրացական ճանապարհների ու նավահանգիստների փոխարեն Թուրքիայի ենթակառուցվածքներն օգտագործելու դեպքում այդ երկրից Հայաստան ներմուծման ծավալներն ավելանալու են 19-54 տոկոսով։
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար վտանգավոր է ազգային և պարենային անվտանգության տեսակետից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանը։
«Ամբերդի» մանագետներն այս եզրահանգման են եկել սահմանի բացման հնարավոր ռիսկերին ու ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցությանը նվիրված հետազոտության արդյունքում։
Հետազոտության հեղինակները հաշվարկել են, որ ներմուծման ուղիների` յուրաքանչյուր 10 տոկոսով կրճատումը հանգեցնելու է ներմուծման 18 տոկոսով ավելացման։
«Թուրքիան 4 խոշոր նավահանգիստ ունի, որոնցից միայն մեկը` «Ամբարլին», կոնտեյներային խոշոր նավահանգիստ է, որից հեռավորությունն ավելի կարճ է, քան Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներինը։ Եթե հիպոթետիկ սա դիտարկենք որպես տարանցիկ ճանապարհ, ապա կստացվի, որ սահմանների բացման ու վրացական ճնապարհների փոխարեն Թուրքիայի ենթակառուցվածքներն օգտագործելու դեպքում ներմուծումը, ըստ մեր հաշվարկների, կավելանա 19-54 տոկոսով` կախված այն բանից, թե վրացական որ նավահանգստին կփոխարինի թուրքական նավահանգիստը»,– պարզաբանեց Փախլյանը։
Ի դեպ, հայ-թուքական սահմանի բացման հնարավոր հետևանքների մասին հարցով Sputnik Արմենիան դիմել էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Այնտեղից պատասխաել էին, որ երկու երկրների միջև ուղիղ առևտուրը կարող է աճել 10 և ավելի անգամ։ Եթե այսօր Հայաստանի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունը Հայաստանի արտաքին առևտրում 1% մասնաբաժին ունի, ապա սահմանի բացումից հետո կարող է հասնել և անցնել 10 տոկոսը։
Հատկանշական է, որ նախարարությունն այս հարցի վերաբերյալ սեփական վերլուծություն չունի։ Ստացված կանխատեսումներն արվել են միջազգային կառույցների ուսումնասիրությունների հիման վրա` միջինացված ցուցանիշներով։
Սահմանի բացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 10 անգամ կաճի
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած վիճակագրության հետ Աննա Փախլյանն այնքան էլ համաձայն չէ։
Նրա խոսքով` արտաքին առևտրի հաշվեկշռում Թուրքիայի մասնաբաժինը 1 տոկոս է, եթե հաշվի է առնվում ապրանքաշրջանառության միայն այն ծավալը, որի դեպքում Թուրքիան հանդես է գալիս որպես մատակարար երկիր, և ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրերում որպես արտահանող երկիր նշվում է Թուրքիայի անունը։ Մինչդեռ իրականում ապրանքաշրջանառությունը` ըստ ներմուծված ապրանքների ծագման երկրի, 2022թ–ի տվյալներով հասել է մինչև 2.3 տոկոսի։
Փախլյանի գնահատականներով` Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման դեպքում լուրջ հարվածի տակ են հայտնվելու հայաստանյան մի շարք կարևոր ոլորտների արտադրողները։
«Այն ոլորտները, որտեղ ունենք մի փոքր աշխուժացում` շինանյութերի արտադրություն, տեքստիլ արդյունաբերություն, գյուղմթերքի արտադրություն, բոլորը կհայտնվեն շատ լուրջ հարվածի տակ»,– կանխատեսում է մասնագետը։
Փաստարկներին, թե սահմանի բացման դեպքում կառավարությունը կարող է որոշակի գործիքեր կիրառել տեղական արտադրողներին անհավասար մրակցությունից պաշտպանելու համար, Աննա Փախլյանը հիշոցնում է. «Մենք ԱՀԿ անդամ երկիր ենք ու չենք կրող մեզ նման շռայլություն թույլ տալ։ Թե՛ տեղացի արտադրողին ուղղված արտահանման աջակցությունը, թե՛ ներկրվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ խոչընդոտները կոչվում են առևտրի ոչ սակագնային կարգավորման մեթոդներ և խստիվ արգելվում են։ Հնարավոր է որոշ թաքնված հովանավորչական մեխանիզմներ կիրառել։ Իհարկե, միջազգային պրակտիկայում կան նման դեպքեր, բայց, ամեն դեպքում դա ԱՀԿ–ի կողմից չի ողջունվում, և բացահայտվելու դեպքում ՀՀ–ի նկատմամբ լրացուցիչ միջոցներ են կիրառվելու` հակադեմպինգային կամ փոխհատուցման մաքսատուրքերի տեսքով»։
Միլիոնանոց «կղզին». Հայաստանը մտադիր է ամբարտակ կառուցել Թուրքիայի հետ սահմանին
Տնտեսագետը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացման դեպքում անգամ շուտ փչացող ապրանքները (թարմ միս, թռչնամիս, ձու) 1-2 օրվա ընթացքում կհասնեն Հայաստան` վնասելով նաև այս ապրանքների տեղական արտադրությանը, որն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունի։
Ինչ վերաբերում է ՀՀ–ից դեպի Թուրքիա կամ Թուրքիայի տարածքով` երրորդ երկրներ արտհանման հնարավորություններին, մասնագետը կարծում է` Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալների աճ ակնկալելը խիստ լավատեսական կլինի։
«Հայաստանը, ցավոք, չունի այնպիսի ապրանքատեսակներ, որոնցով կկարողանա լուրջ մրցակից հանդիսանալ Թուրքիային ու կարողանա արտահանել։ Նույն ապրանքները` ավելամատչելի գնով, Թուրքիան կարող է արտահանել ավելի խոշոր ծավալներով»,– ասաց նա` հավելելով, որ արտահանման հնարավորություննրի մեծացման մասին ենթադրություններ անելու փոխարեն Հայաստանը պետք է վերանայի իր տնտեսության կառուցվածքը, ամուր հիմքերի վրա դնի արտադրությունն ու արդյունաբերությունը։
Աննա Փախլյանն արձանագրում է, որ ՀՀ–ից Թուրքիա արտահանման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2022թ–ին` կազմելով 61 մլն դոլար, որի գերակշիռ մասն ապահովվել է հունիս–հուլիս ամիսներին ոսկու արտահանման ծավալների կտրուկ աճի արդյունքում։
Թուրքիայի հետ սահմանի բացումը ձեռնտու է Հայաստանին. Խաչատուր Սուքիասյան
Դրանից հետո ոսկու արտահանումը դադարեցվել է, և արտահանման ծավալները դարձյալ վերադարձել են նախկին մակարդակին։
Իսկ 2023թ–ի առաջին 7 ամիսներին ՀՀ–ից Թուրքիա է արտահանվել ընդամենը 3.5 մլն դոլարի ապրանք։
Լրահոս
0