https://arm.sputniknews.ru/20230908/shahramanjann-arcakhi-nakhagahi-miak-teknatsun-e-babajani-teknatsutjan-grancumy-merzhvel-e-65483850.html
Շահրամանյանն Արցախի նախագահի միակ թեկնածուն է. Բաբայանի թեկնածության գրանցումը մերժվել է
Շահրամանյանն Արցախի նախագահի միակ թեկնածուն է. Բաբայանի թեկնածության գրանցումը մերժվել է
Sputnik Արմենիա
Արցախի ԱԺ–ն հայտնել է, թե ինչն է եղել Սամվել Բաբայանի թեկնածության դիմումը վերադարձնելու և մերժելու պատճառը։ 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T15:04+0400
2023-09-08T15:04+0400
2023-09-08T15:07+0400
արցախ
նախագահ
թեկնածու
սամվել շահրամանյան
սամվել բաբայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/06/65377363_0:514:750:936_1920x0_80_0_0_a55778d7e2c4c58e9b0eb1e3896a35c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արախի Հանրապետության նախագահի թեկնածուն Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանն է։ Առաջադրվել էր նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն գրանցումը մերժվել է։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը երկրի նախագահի ընտրության հարցով հատուկ նիստ գումարելու մասին հայտարարություն է արել։ Նիստը կայանալու է սեպտեմբերի 9-ին` ժամը 11։00-ին։Սամվել Բաբայանին Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել և մերժվել։Նշվում է, որ պատճառը վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելն է եղել:2023 թվականի մարտին Արցախի Ազգային ժողովն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ խորհրդարանն իրավունք էր ստանում ռազմական դրության դեպքում ընտրելու երկրի նախագահին։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/06/65377363_0:511:750:1074_1920x0_80_0_0_865645989cef003e729c80ca68489419.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, նախագահ, թեկնածու, սամվել շահրամանյան, սամվել բաբայան
արցախ, նախագահ, թեկնածու, սամվել շահրամանյան, սամվել բաբայան
Շահրամանյանն Արցախի նախագահի միակ թեկնածուն է. Բաբայանի թեկնածության գրանցումը մերժվել է
15:04 08.09.2023 (Թարմացված է: 15:07 08.09.2023) Արցախի ԱԺ–ն հայտնել է, թե ինչն է եղել Սամվել Բաբայանի թեկնածության դիմումը վերադարձնելու և մերժելու պատճառը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արախի Հանրապետության նախագահի թեկնածուն Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանն է։ Առաջադրվել էր նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն գրանցումը մերժվել է։ Տեղեկությունը հայտնում է
«Արմենպրեսը»։
Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը երկրի նախագահի ընտրության հարցով հատուկ նիստ գումարելու մասին հայտարարություն է արել։ Նիստը կայանալու է սեպտեմբերի 9-ին` ժամը 11։00-ին։
«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին»,– ասված է հաղորդագրությունում։
Սամվել Բաբայանին Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել և մերժվել։
Նշվում է, որ պատճառը վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելն է եղել:
2023 թվականի մարտին Արցախի Ազգային ժողովն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ խորհրդարանն իրավունք էր ստանում ռազմական դրության դեպքում ընտրելու երկրի նախագահին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել
Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։