00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը միշտ բաց է հայ լրագրողների հետ համագործակցության համար. ՌԴ փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsԲելլա Չերկեսովա
Բելլա Չերկեսովա - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Բաժանորդագրվել
ՌԴ թվային զարգացման փոխնախարարն ընդգծեց` ցանկանում է, որ բարեկամ երկրների միջև չլինեն լրագրողների նկատմամբ սահմանափակումներ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը միշտ բաց է հայ լրագրողների հետ համագործակցության համար և ձգտում է ամեն ինչում նրանց օգնել։ Հայ–ռուսական առաջին մեդիաֆորումի բացման ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ թվային զարգացման փոխնախարար Բելլա Չերկեսովան։
«Ես շատ եմ ցանկանում, որ բարեկամ երկրների միջև չլինեն լրագրողների նկատմամբ սահմանափակումներ։ Այս ֆորումը մեր երկու երկրների համար շատ լավ ու դրական փորձ է, որը հնարավորություն կտա միմյանց ավելի լավ հասկանալ։ Բացի այդ, կարծում եմ, այն փոխշահավետ կլինի ու միմյանց համար արդյունավետ փոխհամաձայնություններ կարող են ձեռք բերվել»,– իր խոսքում ընդգծեց նա։
Չերկեսովան ուրախությամբ արձանագրեց, որ այս ֆորումը միավորել է ինչպես մեդիա ոլորտի ամենատարբեր մասնագետների, այնպես էլ պետական համակարգի ներկայացուցիչների, քաղաքագետների, հասարակական գործիչների։
Ըստ Չերկեսովայի` այն բանավեճերը, քննարկումները, որոնք տեղի են ունեցել նախորդ օրերին և կլինեն նաև այսօր, շատ օգտակար կլինեն երկու երկների մեդիայի ներկայացուցիչների համար։
Մի՛ տրվեք սադրանքներին. Զախարովայի ուղերձը` հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին
Նա իր խոսքում նշեց, որ լրատվամիջոցները 4–րդ իշխանություն են ու նրանց յուրաքանչյուր խոսք շատ,շատ կարևոր է։
Բելլա Չերկեսովան նշեց` աշխարհում այսօր օրեցօր մեծանում է տեղեկատվական կոնտենտը ու էլ ավելի ամրապնդում իր դիրքերը։
«Բոլոր երկրների թվային շուկաները հիմնարար փոփոխությունների են ենթարկվում այսօր։ Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունը, բայց թրենդների մեծ մասը հիմնականում նման են միմյանց։ Այսօրվա մեր կյանքի արագընթաց տեմպի մեջ տեսնում ենք, որ հատկապես մեդիաաշխարհում մրցակցությունը գնալով ուժեղանում է, իսկ լսարանի պահանջները` մեծանում»,– նշեց Չերկեսովան։
Նա ընդգծեց, որ լսարանն այսօր շատ տեղեկացված է, այդ պատճառով ավելի մեծ կրեատիվ պետք է ներարկել։ Եթե առաջ ամեն ինչ շատ ավելի հեշտ էր` մեդիա աշխարհում կային միայն հեռուստատեսություն, ռադիո, կինո, որոնք ծածկում էին ամբողջ լսարանը, ապա այսօր, ըստ նրա, ինտերնետն ու օնլայն հարթակները ավելի ու ավելի մեծ լսարաններ են գրավում։
ՌԴ թվային զարգացման փոխնախարարի տվյալներով` միայն ՌԴ–ում այսօր ինտերնետի դերը հասարակության կյանքում զբաղեցնում է ավելի քան 80 տոկոս, իսկ մարդկանց 66 տոկոսը սոցիալական ցանցերում են։
ԶԼՄ–ների դերը հայ-ռուսական հարաբերություններում դժվար է գերագնահատել. Կոստին
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվում է հայ–ռուսական մեդիաֆորում, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ:
Լրահոս
0