00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ–ն ՀՀ–ում Ռուսաստանի շուրջ տեղեկատվական ֆոնի վատթարացման միտում է նկատում. Նաստասյին

© Sputnik / Asatur YesayantsԱնդրեյ Նաստասյին
Անդրեյ Նաստասյին - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի տեղակալը մեկնաբանել է ռուսամետ բլոգերի և Sputnik Արմենիայի լրագրողի ձերբանալության հետ կապված պատմությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հույս ունեն, որ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի լրագրող Աշոտ Գևորգյանի ձերբակալության պատմության մեջ ճշմարտությունը կբացահայտվի։ Աղմկոտ միջադեպը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Անդրեյ Նաստասյինը` ելույթ ունենալով Երևանում անցկացվող հայ–ռուսական մեդիաֆորումի ժամանակ։
«Երևի բոլորն ուշադրություն դարձրել են ռուսամետ հայ բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակի ձերբակալությանը։ Հիմա, որքանով ես եմ հասկանում, քննչական գործողություններ են ընթանում, բայց հույս ունեմ, որ ճշմարտությունը կհաղթանակի»,– նշել է Նաստասյինը։
Նա հույս ունի, որ վերջիններիս ձերբակալել են ոչ մասնագիտական գործունեության կամ որևէ այլ աշխատանքի համար, որն ուղղված է Ռուսաստանը դրական տեսանկյունից ներկայացնելուն։ Ըստ բանախոսի` հակառակ դեպքում իրավիճակը շատ տարօրինակ կլինի, որ լրագրողներին թույլ չեն տալիս իրականացնել իրենց աշխատանքը, որը չի վնասում այլոց հետաքրքրություններին։
Դիվանագետն արձանագրեց Ռուսաստանի շուրջ տեղեկատվական ֆոնի վատթարացման հստակ և ոչ այսրոպեական միտում։ Նաստասյինի խոսքով` ավելի ու ավելի շատ են նկատվում քննադատական արձագանքներ, տեղեկատվության հոսք, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների խաթարմանը։
Մի՛ տրվեք սադրանքներին. Զախարովայի ուղերձը` հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին
Այս տեղեկությունը միակողմանի է, բացասական և իրականությանը չի համապատասխանում։ Այն հակասում է երկկողմ հարաբերություններին։ Նաստասյինը կարծում է, որ լրատվամիջոցներն իրենց մասով կարող են որոշակի դեր խաղալ այդ տեղեկատվական ֆոնը շտկելու համար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ ակտիվորեն Հայաստան են ներթափանցում արտասահմանյան կառույցներ, ՀԿ–ներ, փորձագետներ, որոնք ֆինանսավորում են այդ ամբողջ աշխատանքը։
«Նրանց գործունեությունը Հայաստանի հետ որևէ կապ չունի, այն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Երբ այդ ուժերին այլևս անհրաժեշտ չի լինի Հայաստանի հարթակը, նրանք պարզապես կմոռանան, թե որտեղ է գտնվում երկիրը։ Դա պետք է հասկանալ, պետք է ընկերներին որպես ընկեր տեսնել»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվում է հայ–ռուսական մեդիաֆորում, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ:
Հայաստանն ու Ռուսաստանը հիմա դժվար ժամանակներ են ապրում. Գոռ Ծառուկյան
Լրահոս
0