https://arm.sputniknews.ru/20230908/nikvol-pashinjann-ajcelel-e-erevani-8-varchakan-shrjan-ev-tsanvotacel-irakanacvvogh-tsragrerin-65490318.html
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի 8 վարչական շրջան և ծանոթացել իրականացվող ծրագրերին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի 8 վարչական շրջան և ծանոթացել իրականացվող ծրագրերին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն անձամբ է տեսել, թե ինչ փուլում են դպրոցների, մանկապարտեզների ու այլ կառույցների շինաշխատանքները։ 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T15:44+0400
2023-09-08T15:44+0400
2023-09-08T15:45+0400
հայաստան
դպրոց
մանկապարտեզ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65490149_0:166:1600:1066_1920x0_80_0_0_8a54b365488ceac12acbc1a35163b821.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Շենգավիթ վարչական շրջանում նա ծանոթացել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին: Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ.։ՀՀ վարչապետը Էրեբունի վարչական շրջանում այցելել է թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին։Նուբարաշեն վարչական շրջանում Փաշինյանը ծանոթացել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնց ավարտը նախատեսվում է 2025 թ.։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 4,6 մլրդ դրամ:Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. ՓաշինյանՆորք Մարաշ վարչական շրջանում նա հետևել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են անցյալ տարի: 2025 թ. 3-րդ եռամսյակում նախատեսվում է նորակառույց ինֆեկցիոն կենտրոնը հանձնել շահագործման։Նոր Նորք վարչական շրջանում Փաշինյանը ծանոթացել է թիվ 109 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Այժմ ընթանում են մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծման աշխատանքներ: Վարչական այս շրջանում նրան են ներկայացվել նաև Բակունցի 5 շենքի վերելակի փոխարինման աշխատանքները: Նշվել է, որ 2019-2022 թթ. ընթացքում մայրաքաղաքում փոխարինվել է 1041 վերելակ, ևս 500-ը՝ նախատեսված է այս տարի:Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Արաբկիր վարչական շրջանը, որտեղ հետևել է թիվ 22 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին:Աջափնյակ վարչական շրջանում վարչապետը ծանոթացել է թիվ 122 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքներին։ Դպրոցի բացումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 1-ին։Խնդիրների արմատը պետք է փնտրել դպրոցում. Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելելՎարչապետն այցելել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 111 հիմնական դպրոց, որի բացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Նույն վարչական շրջանի Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին:Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանը նախ ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թ. գարնանը: Հիմա ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: ՀՀ պետական բյուջեի միջոցներից ձեռք է բերվել նոր կահույք և լուսաձայնային տեխնիկա՝ ընդհանուր 326,9 մլն դրամի շրջանակում:Այնուհետև նա ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին:Վարչապետի վերջին կանգառը եղել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը, որտեղ կառուցվում է մարզադահլիճ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65490149_167:0:1588:1066_1920x0_80_0_0_f2a2101842eafc3e082bdb455cd526e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, մանկապարտեզ, նիկոլ փաշինյան
հայաստան, դպրոց, մանկապարտեզ, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի 8 վարչական շրջան և ծանոթացել իրականացվող ծրագրերին
15:44 08.09.2023 (Թարմացված է: 15:45 08.09.2023) ՀՀ վարչապետն անձամբ է տեսել, թե ինչ փուլում են դպրոցների, մանկապարտեզների ու այլ կառույցների շինաշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Շենգավիթ վարչական շրջանում նա ծանոթացել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին: Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ.։
ՀՀ վարչապետը Էրեբունի վարչական շրջանում այցելել է թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին։
Նուբարաշեն վարչական շրջանում Փաշինյանը ծանոթացել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնց ավարտը նախատեսվում է 2025 թ.։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 4,6 մլրդ դրամ:
Նորք Մարաշ վարչական շրջանում նա հետևել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են անցյալ տարի: 2025 թ. 3-րդ եռամսյակում նախատեսվում է նորակառույց ինֆեկցիոն կենտրոնը հանձնել շահագործման։
Նոր Նորք վարչական շրջանում Փաշինյանը ծանոթացել է թիվ 109 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Այժմ ընթանում են մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծման աշխատանքներ: Վարչական այս շրջանում նրան են ներկայացվել նաև Բակունցի 5 շենքի վերելակի փոխարինման աշխատանքները: Նշվել է, որ 2019-2022 թթ. ընթացքում մայրաքաղաքում փոխարինվել է 1041 վերելակ, ևս 500-ը՝ նախատեսված է այս տարի:
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Արաբկիր վարչական շրջանը, որտեղ հետևել է թիվ 22 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին:
Աջափնյակ վարչական շրջանում վարչապետը ծանոթացել է թիվ 122 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքներին։ Դպրոցի բացումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 1-ին։
Վարչապետն այցելել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 111 հիմնական դպրոց, որի բացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Նույն վարչական շրջանի Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին:
Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանը նախ ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թ. գարնանը: Հիմա ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: ՀՀ պետական բյուջեի միջոցներից ձեռք է բերվել նոր կահույք և լուսաձայնային տեխնիկա՝ ընդհանուր 326,9 մլն դրամի շրջանակում:
Այնուհետև նա ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին:
Վարչապետի վերջին կանգառը եղել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը, որտեղ կառուցվում է մարզադահլիճ: