00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունները շատ խիստ վախենում են «Հանրային ձայն» կուսակցությունից. Արտյոմ Հակոպյան

© Sputnik / Aram NersesyanԱրտյոմ Հակոպյան
Արտյոմ Հակոպյան - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Բաժանորդագրվել
Քարոզարշավի ընթացքում «Հանրային ձայնը» համոզվել է, որ երևանցիները մեծ հույսեր են կապում կուսակցության, նրա նախագահ Վարդան Ղուկասյանի հետ` հույս ունենալով, որ նրանք կկարողանան բարեփոխումներ իրականացնել ոչ միայն Երևանում, այլ նաև երկրում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցության կողմից Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերջնանապատակը իշխանափոխության հասնելն է, իսկ կուսակցության անդամների նկատմամբ հետապնդումներն ապացուցում են, որ իշխանությունը ռեալ վտանգ է տեսնում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց կուսակցության ավագանու անդամի թեկնածու Արտյոմ Հակոպյանը։
Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Որքան էլ այս ընտրությունը քաղաքական երանգ ունի, ավագանու թեկնածուն այս ընտրությունները համարում է նաև քաղաքային, քանի որ ի վերջո Երևանի խնդիրներով զբաղվող կառավարչի ընտրություն է։
«Մեր կուսակցության դիրքորոշումն է` գալով իշխանության` զբաղվել քաղաքի խնդիրներով, որը նշված է մեր ծրագրում, բայց մեր մեխը, համար առաջին մեր խնդիրը լինելու է իշխանափոխությունը։ Վերցնելով Երևանը քաղաքը` կարճ ժամանակ հետո վերցնելու ենք իշխանությունը` ազատելով ՀՀ–ն և Երևանը թրքահպատակներից»,–ասաց Հակոպյանը։
Թեպետ կուսակցության քաղաքապետի թեկնածուն` Արտակ Գալստյանը, ինչպես նաև շուրջ 11 անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ, սակայն ավագանու անդամի թեկնածուն վստահեցնում է, որ իրենց ասելիքը կարողանում են հասցնել երևանցիներին։
Նա ընդգծեց`այս քարոզարշավի ընթացքում համոզվել են, որ երևանցիները մեծ հույսեր են կապում «Հանրային ձայն» կուսակցության, նրա նախագահ Վարդան Ղուկասյանի հետ` հույս հայտնելով, որ այդ ուժը կկարողանա բարեփոխումներ իրականացնել ոչ միայն Երևանում, այլ նաև երկրում։
Իշխանությունը խուճապի մեջ է` տեսնելով` ինչպես են բակերում դիմավորում Մարությանին. Աբգարյան
«Դա մեզ ուժ է տալիս, որ մենք ավելի մարտականորեն կպչենք գործին ու ոչ մի դեպքում չհուսահատվենք։ Ժողովրդի` մեզ ուղղված արձագանքն ամեն ինչ ասում է»,–նշեց Հակոպյանը։
«Հանրային ձայնը» այժմ անում է հնարավորը, որ սեպտեմբերի 14–ին քաղաքապետի թեկնածուների միջև սպասվող մեծ դեբատին մասնակցի նաև իրենց թեկնածուն։ Դրա համար նրանք գործի են դրել բոլոր իրավական միջոցները` դիմելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
Մինչ այս պահը, Հակոպյանի խոսքով, որևէ դրական արձագանք չկա, բայց հույս ունեն, որ կհասնեն արդյունքի։
««Հանրային ձայնի» նկատմամբ նման հետապնդումները խոսում են այն մասին, որ իշխանությունները շատ խիստ վախենում են մեր կուսակցությունից, քանի որ մենք ռեալ վտանգ ենք ստեղծում իրենց համար»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է թեկնածու ուժերի հետ կոալիցիա կազմելուն կամ համագործակցությանը, «Հանրային ձայնի» ավագանու թեկնածուն ընդգծեց, որ ավելի վաղ առաջարկել են ընդդիմադիրներին միանալ իրենց և մեկ դաշինքով մասնակցել ընտրություններին, սակայն իրենց առաջարկին արձագանքել է միայն «Ալյանս» կուսակցությունը։
Այժմ էլ նույն ընդդիմադիրներին կուսակցությունը մեկ այլ առաջարկ ունի.
«Սեպտեմբերի 14–ին «Հանրային ձայնը» հրավիրում է հավաք։ Առաջարկում ենք` անցողիկի շեմը հաղթահարած կուսակցությունները ստորագրեն հուշագիր, որ իրենք չեն պատրաստվում կոալիցիա կազմել թրքահպատակ ուժի հետ։ Նրանք, ովքեր կհամաձայնեն ստորագրել հուշագիրը, այստեղից հետևություն, որ իրենք իրական ընդդիմադիր են։ Մենք մեր ձեռքը մեկնել ենք։ Իսկ մեր կողմից աբսուրդի ժանրից կլինի, որ միանանք Հայաստանը կործանման տանող ուժի հետ»,–հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Վերջում խոսելով քաղաքի խնդիրներից` կուսակցության ավագանու անդամի թեկնածուն ընդգծեց, որ իրենց իշխանության գալու պարագայում առաջնային խնդիրը լինելու է մայրաքաղաքում կոռուպցիայի դեմ պայքարը, այնուհետև տրանսպորտ, աղբահանություն, կրթություն, էկոհամակարգի վերականգնում, և այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են Երևանին ու երևանցիներին, հերթով լուծում են ստանալու։
Երևանը հնարավոր է փրկել. ո՞րն է «Վիկտորի պլանը»
«Պետք է երևանցին սթափ մտածի։ Ավելի քան վստահ եմ, որ ժողովուրդն ընտրելու է այն ուժին, որը մտահոգ է Երևանով։ Մենք, չունենալով իշխանություն, արդեն իսկ շատ ու շատ խնդիրներ ենք լուծել։ Մեր նպատակն է Երևանը վերադարձնել երևանցիներին ու հայ ժողովրդին։ Իրենք տեսնելու են այն Երևանը, որը երազում են և պետք է տեսնեն»,–հավելեց Արտյոմ Հակոպյանը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
3.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
6.
«Հանրային ձայն» կուսակցություն,
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
8.
«Հաղթանակ» կուսակցություն,
9.
«Ապրելու երկիր» կուսակցություն,
10.
«Հանրապետություն» կուսակցություն,
11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
12.
«Արդար Հայաստան» կուսակցություն,
13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։
Լրահոս
0