00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի օգտին միավորներ. Սլեպնյովը խոսել է Իրանի, կանաչ տնտեսության և е-commerce-ի մասին

© Sputnik / Nina ZotinaԱնդրեյ Սլեպնյով
Անդրեյ Սլեպնյով - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Անդրեյ Սլեպնյով
Բաժանորդագրվել
Ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են: Հերթում են Եգիպտոսն ու Ինդոնեզիան։ ԵՏՀ-ն քննարկում է նաև «ածխածնային քվոտաների» ներդրումը և էլեկտրոնային առևտրի ընդհանուր շուկան, որի շուրջ դեռևս տարաձայնություններ կան։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի շուրջ բանակցությունները, այժմ նախապատրաստվում են դրա ստորագրմանը: «Կոմերսանտին» տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Սլեպնյովը նշել է, որ Իրանի համար դա նման մասշտաբի առաջին առևտրային համաձայնագիրը կլինի: ԵԱՏՄ երկրներն իրենց հերթին առաջնահերթ են համարում Իրանի շուկան, որը դաշինքին մոտ է թե՛ աշխարհագրորեն, թե՛ քաղաքական առումով: Թեև Իրանում բիզնես վարելը հեշտ չէ (երկիրն իր շուկան առավելագույնս պաշտպանում է արտասահմանյան ապրանքներից), սակայն, ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, համաձայնագրի գործողության տակ կընկնի փոխադարձ առևտրի մոտ 90 տոկոսը։ ԱՀԿ կանոններով կնվազեցվեն նաև ոչ սակագնային արգելքները։
«Այսինքն` սա իսկապես կարևոր, լուրջ համակարգային համաձայնագիր է, որն առաջիկա տարիներին կհանգեցնի Իրանի հետ մեր առևտրի կրկնապատկմանը։ Մենք սպասում ենք աճի ներկայիս $6 մլրդ-ից մինչև $18-20 մլրդ»,-ասել է Սլեպնյովը։
Ազատ առևտրի գոտու մասին հաջորդ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի Եգիպտոսի հետ, սակայն բովանդակային բանակցությունները ԵՏՀ-ն պատրաստվում է բավականին արագ ավարտել նաև Ինդոնեզիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Բացի այդ, բանակցությունների մի շարք առաջարկներ կան նաև Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներից:
Միևնույն ժամանակ Վիետնամի հետ, որն առաջինն է ԵԱՏՄ-ի հետ նման համաձայնագիր կնքել դեռևս 2016 թվականին, 2022 թվականին անկում է գրանցվել ինչպես ԵԱՏՄ-ից արտահանման (այդ թվում` մետաղագործական արտադրանքի), այնպես էլ Վիետնամից արտահանման հարցում, այդ թվում` էլեկտրոնիկայի։ Միայն բջջային հեռախոսների գծով անկումը կազմել է մոտ 1 մլրդ դոլար։
Ո՞ւմ հետ է համագործակցում ԵԱՏՄ–ն
Այդ պատճառով հոկտեմբերին Հանոյում կհավաքվի ԵԱՏՄ-Վիետնամ համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեն, որը կքննարկի առևտրի զարգացմանը խանգարող հարցերը։
Սլեպնյովն անդրադարձել է նաև միութենական փոխգործակցության ծրագրերին միության համար այնպիսի նոր ճյուղում, ինչպիսին կանաչ տնտեսությունն է։ Առայժմ կողմերը կլիմայական օրակարգը իրարից անջատ են զարգացնում, ինչը ռիսկեր է ստեղծում։
Սլեպնյովի խոսքով` վաղ թե ուշ ստիպված կլինենք բախվել մի իրավիճակի, երբ որոշ երկրներ արդեն կսկսեն ձեռնարկություններից հարկ գանձել ածխածնի արտանետումների համար (այդ թվում` ապրանքներն Արևմուտք արտահանելու համար), իսկ այլ երկրների ձեռնարկությունները դա չեն անի։ ԵՏՀ նախարարը նշել է` հավասար մրցակցության հարց է առաջանում, անհրաժեշտ է նաև պայմաններ ստեղծել «ցածր ածխածնային» նախագծերի շուրջ համագործակցության համար։
«Օրինակ` եթե ռուսական ձեռնարկությունը Հայաստանում հիդրոէլեկտրակայան է կառուցում, ապա մենք, իհարկե, պետք է հաշվի առնենք այդ նույն ածխածնային միավորները (արտանետումների նվազեցման մասին վկայականներ. խմբ.), ինչ-որ կերպ կիսենք դրանք ռուս և հայ մասնակիցների միջև, նույնականացնենք, որպեսզի դրանք հնարավոր լինի իրացնել արտաքին շուկայում։ Մենք պետք է միությունում կառուցենք այդ ամբողջ բլոկը, իսկ մենք դեռ անհրաժեշտ պայմաններ չենք ստեղծում նրանց համար»,- ասել է Սլեպնյովը։
Նա անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծին։ Առայժմ երկրները հեռու են դրա հիմնական դրույթների վերաբերյալ կոնսենսուսից, բայց մի բան պարզ է` էլեկտրոնային առևտրի տեսակարար կշիռն աճում է։ Փորձագետների գնահատականներով` մինչև 2030 թվականը միության ընդհանուր մանրածախ առևտրում դրա մասնաբաժինը կգերազանցի 30 տոկոսը, իսկ առանձին ոչ պարենային հատվածում` 50 տոկոսը։ Ռուսաստանում այդ մասնաբաժինն արդեն 14 տոկոս է կազմում, իսկ ընդհանուր առմամբ միությունում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը 2022 թվականին կազմել է 90 միլիարդ դոլար։
«Դադարում է օրիգինալ լինել այն իրավիճակը, երբ մատակարարը Հայաստանից կամ Ղազախստանից կլինի, իսկ սպառողը` Բելառուսից,»,-հավելել է նախարարը:
Էլեկտրամոբիլների հայկական շուկան փոքր է, բայց զարգանում է. փորձագետը՝ ԵԱՏՄ նորմերի մասին
Միաժամանակ դեռ կարգավորված չէ էլեկտրոնային առևտրի համար փաստաթղթերի ձևաչափը. դրանք ոչ միայն միասնական չեն, այլև թղթային են։ Հարց է առաջանում, թե ինչպես կարելի է խոսել էլեկտրոնային առևտրի մասին, եթե այն պետք է ուղեկցվի թղթային փաստաթղթերի հաստ փաթեթով։ Տարբեր են նաև սպառողի իրավունքների պաշտպանության պահանջները` ներառյալ ապրանքների վերադարձը, քարտով կամ կանխիկ վճարումների առանձնահատկությունները, և վերջապես անհրաժեշտ է լուծել այն հարցը, թե ինչպես և որտեղ պահել անձնական տվյալները (ներառյալ քաղաքացիների գնումների պատմությունը):
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին երեք տարի ժամկետով: 2022 թվականին կողմերը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել նոր համաձայնագրի կնքման շուրջ, իսկ 2023 թվականի հունվարին դրա մասին հուշագիր են ստորագրել։
Լրահոս
0