https://arm.sputniknews.ru/20230908/hh-ag-nakhararn-amn-petqartughari-ognakani-het-khvosel-e-lachini-mijancqi-masin-65466449.html
ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ խոսել է Լաչինի միջանցքի մասին
ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ խոսել է Լաչինի միջանցքի մասին
Sputnik Արմենիա
Անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու ուղղությամբ։ 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T10:38+0400
2023-09-08T10:38+0400
2023-09-08T15:44+0400
արարատ միրզոյան
լաչինի միջանցք
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
շրջափակում
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/63023937_0:0:1600:901_1920x0_80_0_0_4f7b0860b0bf5773ad1b551ea5c2e102.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լաչինի միջանցքի հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը նշված է նախարարի X- ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում։Հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը։Ավելի ուշ Յուրի Քիմը ևս գրառում արեց X–ի իր էջում` նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ։Ապա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարը ևս մեկ գրառում արեց այն մասին, որ կառուցողական զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ հասցնելու համար Լաչինի և այլ երթուղիների անհապաղ ու միաժամանակյա բացման վերաբերյալ:«Երթուղիների բացումն ու ուղիղ բանակցությունները չկարգավորված հարցերի լուծման բանալին են»,– գրել է Քիմը։Նա նաև ողջունել է արցախցի երեք ուսանողների ազատ արձակումը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/63023937_121:0:1544:1067_1920x0_80_0_0_d0dd4eeb330ff009eec6a9f891c55226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լաչինի միջանցք, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, շրջափակում, արցախ
արարատ միրզոյան, լաչինի միջանցք, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, շրջափակում, արցախ
ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ խոսել է Լաչինի միջանցքի մասին
10:38 08.09.2023 (Թարմացված է: 15:44 08.09.2023) Անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լաչինի միջանցքի հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Տեղեկությունը նշված է նախարարի
X- ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում։
«Հայաստանը վերահաստատել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի (որպես Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհի) շրջափակումը Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման շրջանակներում վերացնելու վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։
Հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը։
Ավելի ուշ
Յուրի Քիմը ևս գրառում արեց X–ի իր էջում` նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միասին աշխատել, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացեն Լաչինի և այլ երթուղիներ՝ Լեռնային Ղարաբաղ խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռներ հասցնելու համար»,– գրել է Քիմը։
Ապա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարը
ևս մեկ գրառում արեց այն մասին, որ կառուցողական զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ հասցնելու համար Լաչինի և այլ երթուղիների անհապաղ ու միաժամանակյա բացման վերաբերյալ:
«Երթուղիների բացումն ու ուղիղ բանակցությունները չկարգավորված հարցերի լուծման բանալին են»,– գրել է Քիմը։
Նա նաև ողջունել է արցախցի երեք ուսանողների ազատ արձակումը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։