https://arm.sputniknews.ru/20230908/hajamerikjan-hamategh-zvoravarzhutjunnerin-kmasnakcen-85-amerikaci-zinvvorakanner-65471716.html
Հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ
Հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ
Sputnik Արմենիա
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ, որոնց հետ Հայաստանի... 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T12:10+0400
2023-09-08T12:10+0400
2023-09-08T12:19+0400
զորավարժություններ
հայաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/2082/04/20820482_0:0:2843:1600_1920x0_80_0_0_8de4cdca1ee144e22ece6f98c8f2714a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Eagle Partner 2023 հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը։Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ, որոնց հետ Հայաստանի համագործակցությունն ունի ավելի քան 20 տարվա պատմություն։Ինչպես նշել է գնդապետ Մարտին Օ'Դոնելը, զորավարժությունները թույլ կտան երկրներին «հարաբերություններ կառուցել մարտավարական մակարդակով» և մեծացնել ստորաբաժանումների «փոխգործունակությունը» խաղաղապահ գործողությունների համար։Սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner2023 համատեղ զորավարժությունները։Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գծում։ Նրա կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունավտանգ իրավիճակ թույլ չտալու համար։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Նա հավելել էր, որ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Մոսկվան շարունակում է հետևողական և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2082/04/20820482_0:0:2731:2048_1920x0_80_0_0_24c79485f3753cd2c7b990f62ee399dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, հայաստան, ամն
զորավարժություններ, հայաստան, ամն
Հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ
12:10 08.09.2023 (Թարմացված է: 12:19 08.09.2023) Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ, որոնց հետ Հայաստանի համագործակցությունն ունի ավելի քան 20 տարվա պատմություն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Eagle Partner 2023 հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը։
«Սեպտեմբերի 11-ից20-ը կայանալիք զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ»,- նշված է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ, որոնց հետ Հայաստանի համագործակցությունն ունի ավելի քան 20 տարվա պատմություն։
Ինչպես նշել է գնդապետ Մարտին Օ'Դոնելը, զորավարժությունները թույլ կտան երկրներին «հարաբերություններ կառուցել մարտավարական մակարդակով» և մեծացնել ստորաբաժանումների «փոխգործունակությունը» խաղաղապահ գործողությունների համար։
Սեպտեմբերի 6-ին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner2023 համատեղ զորավարժությունները։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գծում։ Նրա կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունավտանգ իրավիճակ թույլ չտալու համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունները
չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Նա հավելել էր, որ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Մոսկվան շարունակում է հետևողական և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։