https://arm.sputniknews.ru/20230908/dadarecrel-e-erevanum-gtnvvogh-benzalcakajanneric-meki-gvortsuneutjuny-ajn-apamvontazhvel-e-65510671.html
Դադարեցվել է Երևանում գտնվող բենզալցակայաններից մեկի գործունեությունը, այն ապամոնտաժվել է
Դադարեցվել է Երևանում գտնվող բենզալցակայաններից մեկի գործունեությունը, այն ապամոնտաժվել է
Sputnik Արմենիա
Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։ 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T18:29+0400
2023-09-08T18:29+0400
2023-09-08T18:42+0400
բենզալցակայան
երևան
ապամոնտաժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65509945_0:0:850:478_1920x0_80_0_0_213704730442e3bcbbae58890be1959d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դադարեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի փողոց 𝟐/𝟓 հասցեում գտնվող բենզալցակայանի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմինը։Հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել նշված բենզալցակայանում և հայտնաբերել հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։Սեպտեմբերի 8-ին տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվել է, և այն ապամոնտաժվել է։Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65509945_107:0:744:478_1920x0_80_0_0_3ab458fdd75ac676ae199ae024c9c312.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզալցակայան, երևան, ապամոնտաժում
բենզալցակայան, երևան, ապամոնտաժում
Դադարեցվել է Երևանում գտնվող բենզալցակայաններից մեկի գործունեությունը, այն ապամոնտաժվել է
18:29 08.09.2023 (Թարմացված է: 18:42 08.09.2023) Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դադարեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի փողոց 𝟐/𝟓 հասցեում գտնվող բենզալցակայանի գործունեությունը։ Տեղեկությունը
հայտնում է տեսչական մարմինը։
Հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել նշված բենզալցակայանում և հայտնաբերել հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
«Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 8-ին տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվել է, և այն ապամոնտաժվել է։
Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։