https://arm.sputniknews.ru/20230908/cankali-aktivutjuny-chka-inchu-en-karevvor-hajarabakan-haraberutjunnery-65530149.html
Ցանկալի ակտիվությունը չկա. ինչու են կարևոր հայ–արաբական հարաբերությունները
Ցանկալի ակտիվությունը չկա. ինչու են կարևոր հայ–արաբական հարաբերությունները
Sputnik Արմենիա
Արաքս Փաշայանը կարծում է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ադրբեջանն առաջ է ընկել Հայաստանից։ 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T23:19+0400
2023-09-08T23:19+0400
2023-09-09T15:46+0400
հայաստան
սաուդյան արաբիա
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
արարատ միրզոյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65507668_0:0:2500:1407_1920x0_80_0_0_d0e935b6ae3b269b9f4a611b4f59fd1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արաբական աշխարհի հետ հարաբերությունները զարգացնելը կարևոր և արդիական է Հայաստանի համար` հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու ոչ այնքան բարեկամ հարևանները, սակայն հարաբերությունների ակտիվության հարցում Ադրբեջանը Հայաստանից առաջ է անցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արաբագետ, արևելագետ Արաքս Փաշայանը։Հայ–արաբական հարաբերությունների պասիվության պատճառները ևս տարբեր են, սակայն ընդգծելի է, որ հիմա մեծացել է Ադրբեջանի գրավչությունը արաբական, իսլամական միջավայրում։ Փաշայանը նշում է, որ սա Ադրբեջանի ջանքերի արդյունքն է, ի տարբերություն Հայաստանի, որը այդպես էլ չմշակեց այդ երկրների հետ հարաբերվելու ավելի թիրախային ռազմավարական մոտեցումներ։«Այնպիսի տպավորություն է, որ հին նարատիվներ ենք օգտագործում և չձևակերպեցինք մեր շահերը, թե մենք ինչ շահեր ենք հետապնդում տարածաշրջանում, ինչ մեթոդաբանությամբ պետք է առաջ գնանք և այլն»,–նշեց նա։Մեկ այլ և հատկանշական պատճառ է այն, որ արաբական երկրները չունեն Հարավային Կովկասում հստակ աշխարհաքաղաքական շահեր։ Նրանք գիտակցում են, որ այս տարածաշրջանը Ռուսաստանի դոմենն է, բացի դա վերջերս էլ նաև Թուրքիայի դերակատարությունն է մեծացել տարածաշրջանում։44–օրյա պատերազմից հետո, փորձագետի խոսքով, Հայաստանն անհավասար դիրքերում է հայտնվել Ադրբեջանի հետ, և նույնիսկ Մերձավոր Արևելքում որոշ կազմակերպություններ դարձել են Ադրբեջանի գործիքը ՀՀ–ի դեմ քարոզչության հարցում։ Իսկ ամենամեծ աջակցությունը ցույց է տվել Ադրբեջանին Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, որն ուղղակի լեգիտիմացնում է Ադրբեջանի նարատիվները Հայաստանի և Արցախի դեմ՝ առաջնորդվելով իսլամական համերաշխության գաղափարներով և թուրք-ադրբեջանական գործոնի նշանակության աճով։ ԻՀԿ-ում հօգուտ Ադրբեջանի Հայաստանի դեմ քվեարկում են անգամ Հայաստանի բարեկամ երկրները։«Սա շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև հայերի նկատմամբ Մերձավոր Արևելքում միշտ եղել է դրական տպավորություն, փոխգործակցություն` թե՛ քաղաքակրթական երկխոսություն, թե՛ մշակութային։ Հայ համայնքները միշտ ներկա են եղել մերձավոր արևելյան խճանկարում և ոչ մի անգամ չեն դիտարկվել որպես ագրեսոր»,–նշեց Փաշայանը։Արաբագետն ընդգծեց` Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվ ջանքեր գործադրի, աշխատի արաբական, իսլամական ուղղություններով։Այս պահին, նրա խոսքով, հայ–եգիպտական հարաբերությունները կարիք ունեն վերանայման և ավելի սերտացման։Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` ԱՄԷ կատարած այցին` Փաշայանն ընդգծեց, որ Արաբական միացյալ էմիրություններն այսօր այս տարածաշրջանի ամենաառաջադեմ ու արդի և Հայաստանի համար կարևորություն ունեցող երկրներից է, հետևաբար այդ երկրի հետ մեր պետությունը պետք է իր գործիքակազմն ավելի արդյունավետ դարձնի։Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է։
սաուդյան արաբիա
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65507668_97:0:2320:1667_1920x0_80_0_0_2cdb9116e75d3fe0f5b8b2335de178cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սաուդյան արաբիա, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), արարատ միրզոյան, ադրբեջան
հայաստան, սաուդյան արաբիա, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), արարատ միրզոյան, ադրբեջան
Ցանկալի ակտիվությունը չկա. ինչու են կարևոր հայ–արաբական հարաբերությունները
23:19 08.09.2023 (Թարմացված է: 15:46 09.09.2023) Արաքս Փաշայանը կարծում է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ադրբեջանն առաջ է ընկել Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արաբական աշխարհի հետ հարաբերությունները զարգացնելը կարևոր և արդիական է Հայաստանի համար` հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու ոչ այնքան բարեկամ հարևանները, սակայն հարաբերությունների ակտիվության հարցում Ադրբեջանը Հայաստանից առաջ է անցել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արաբագետ, արևելագետ Արաքս Փաշայանը։
«Իսլամական աշխարհը կարևոր է Հայաստանի համար մի շարք առումներով, նախ` երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ընդդեմ ՀՀ–ի Ադրբեջանի քարոզչությանը հակազդելու և այլն։ Դա միանշանակ է, և դրա մասին տևական ժամանակ խոսում են դիվանագետները, սակայն այժմ այդ հարաբերություններում ցանկալի ակտիվություն չկա»,–նշեց արաբագետը։
Հայ–արաբական հարաբերությունների պասիվության պատճառները ևս տարբեր են, սակայն ընդգծելի է, որ հիմա մեծացել է Ադրբեջանի գրավչությունը արաբական, իսլամական միջավայրում։ Փաշայանը նշում է, որ սա Ադրբեջանի ջանքերի արդյունքն է, ի տարբերություն Հայաստանի, որը այդպես էլ չմշակեց այդ երկրների հետ հարաբերվելու ավելի թիրախային ռազմավարական մոտեցումներ։
«Այնպիսի տպավորություն է, որ հին նարատիվներ ենք օգտագործում և չձևակերպեցինք մեր շահերը, թե մենք ինչ շահեր ենք հետապնդում տարածաշրջանում, ինչ մեթոդաբանությամբ պետք է առաջ գնանք և այլն»,–նշեց նա։
Մեկ այլ և հատկանշական պատճառ է այն, որ արաբական երկրները չունեն Հարավային Կովկասում հստակ աշխարհաքաղաքական շահեր։ Նրանք գիտակցում են, որ այս տարածաշրջանը Ռուսաստանի դոմենն է, բացի դա վերջերս էլ նաև Թուրքիայի դերակատարությունն է մեծացել տարածաշրջանում։
44–օրյա պատերազմից հետո, փորձագետի խոսքով, Հայաստանն անհավասար դիրքերում է հայտնվել Ադրբեջանի հետ, և նույնիսկ Մերձավոր Արևելքում որոշ կազմակերպություններ դարձել են Ադրբեջանի գործիքը ՀՀ–ի դեմ քարոզչության հարցում։ Իսկ ամենամեծ աջակցությունը ցույց է տվել Ադրբեջանին Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, որն ուղղակի լեգիտիմացնում է Ադրբեջանի նարատիվները Հայաստանի և Արցախի դեմ՝ առաջնորդվելով իսլամական համերաշխության գաղափարներով և թուրք-ադրբեջանական գործոնի նշանակության աճով։ ԻՀԿ-ում հօգուտ Ադրբեջանի Հայաստանի դեմ քվեարկում են անգամ Հայաստանի բարեկամ երկրները։
«Սա շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև հայերի նկատմամբ Մերձավոր Արևելքում միշտ եղել է դրական տպավորություն, փոխգործակցություն` թե՛ քաղաքակրթական երկխոսություն, թե՛ մշակութային։ Հայ համայնքները միշտ ներկա են եղել մերձավոր արևելյան խճանկարում և ոչ մի անգամ չեն դիտարկվել որպես ագրեսոր»,–նշեց Փաշայանը։
Արաբագետն ընդգծեց` Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվ ջանքեր գործադրի, աշխատի արաբական, իսլամական ուղղություններով։
Այս պահին, նրա խոսքով, հայ–եգիպտական հարաբերությունները կարիք ունեն վերանայման և ավելի սերտացման։
«Վերջին շրջանում արաբական երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացում է նկատվում։ Եվ գուցե դա էլ կարող է որոշակի դանդաղություն առաջ բերել արաբական երկրների հետ հարաբերություններում։ Շատ դեպքերում Թուրքիայի հետ արաբական երկրների ոչ այնքան բարեկամական հարաբերություններն են նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը։ Ամեն դեպքում մենք պետք է շարժվենք առաջ»,- նշեց մեր զրուցակիցը։
Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` ԱՄԷ կատարած այցին` Փաշայանն ընդգծեց, որ Արաբական միացյալ էմիրություններն այսօր այս տարածաշրջանի ամենաառաջադեմ ու արդի և Հայաստանի համար կարևորություն ունեցող երկրներից է, հետևաբար այդ երկրի հետ մեր պետությունը պետք է իր գործիքակազմն ավելի արդյունավետ դարձնի։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է։