00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարօրինակ իմպիչմենտ. Վրաստանի եվրոպամետ կառավարությունն ընդդեմ եվրոպամետ նախագահի

© Photo : Erekle Mumladze / official site of the President of GeorgiaՍալոմե Զուրաբիշվիլին Երևանում
Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երկուշաբթի օրը Վրաստանում սկսվեց նախագահին պաշտոնազրկելու գործընթացը. իշխող ուժը 50 պատգամավորների ստորագրություններ է հավաքում Սահմանադրական դատարան դիմելու համար։
Դրական եզրակացության դեպքում մոտ մեկ ամսից խորհրդարանում վճռորոշ քվեարկություն տեղի կունենա։ Ամենատարօրինակն այն է, որ ակնհայտ պարադոքսալ մի բան է տեղի ունենում. Վրաստանի եվրոպամետ կառավարությունն ուզում է պաշտոնազրկել եվրոպամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ առանց թույլտվության Եվրոպա գնալու և այնտեղ Վրաստանի եվրոպամետությունն ապացուցելու համար։ Էսպիսի բան լսե՞լ էիք։
Բայց ամենաարտառոցն այն է, որ նախագահի իմպիչմենտը նախաձեռնած իշխող ուժն ինքն էլ է հրաշալի հասկանում, որ Սալոմե Զուրաբիշվիլիին հեռացնել չի ստացվի, քանզի դրա համար անհրաժեշտ է առնվազն 100 ձայն, «Վրացական երազանքն» այդքան չունի, իսկ ընդդիմադիր պատգամավորներն արդեն հայտարարել են, որ երբեք չեն քվեարկի այնպես, ինչպես ցանկանում են իշխանականները, որոնց խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն խոստովանել է. «Մենք հասկանում ենք, որ չենք կարող պաշտոնազրկման գործընթացը մինչև վերջ հասցնել, որովհետև տեսնում ենք մեր ընդդիմախոսների պահվածքը. ինչպես են նրանք սատար կանգնել այն մարդուն, որը խախտել է Սահմանադրությունը։ Բայց մենք հո չենք կարող անարձագանք թողնել այդ կնոջ արածը, չէ՞ որ հենց նա պիտի լիներ սահմանադրության անշեղ կիրառման երաշխավորը»։
Տարօրինակ իմփիչմենթ. Վրաստանի եվրոպամետ կառավարությունն ընդդեմ եվրոպամետ նախագահի
Այո՛, ընդհանրապես ողջ աշխարհում իմպիչմենտի գործընթացները հազվադեպ են տվել նախաձեռնողների ակնկալած արդյունքը։ Վերջին 50 տարվա ընթացքում պաշտոնազրկման տասնյակ փորձեր են եղել, բայց հաջողվել է հեռացնել միայն Պերուի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի ու նաև Լիտվայի նախագահներին։ Ընդ որում, Ռոլանդաս Պակսասի իմպիչմենտը մինչև հիմա միակն է ողջ Եվրամիությունում։
Ամերիկայում, որի նախագահների հետ կապված սկանդալները սովորաբար անպակաս են, պաշտոնազրկման չորս փորձ է եղել, բայց գործընթացը մինչև վերջ հասցնել երբեք չի հաջողվել։ Նույնիսկ 1974 թվականի Ուոթերգեյթի աղմկահարույց գործից հետո, երբ երկու կուսակցություններն էլ պատրաստ էին Կոնգրեսի զույգ պալատներում քվեարկել Ռիչարդ Նիքսոնին պաշտոնազրկելու օգտին, նա պարզապես հրաժարական տվեց, ինչը հաջորդ նախագահին՝ Ջերալդ Ֆորդին, թույլ տվեց ներում շնորհել իր նախորդին։ Հիմա էլ Միացյալ Նահանգներում սկսել են խոսել Ջո Բայդենի հնարավոր իմպիչմենտի մասին, բայց նույնիսկ երրորդ դասարանի աշակերտն է հասկանում, որ Սենատում հիմա գերիշխում են դեմոկրատները, որոնք կյանքում թույլ չեն տա, որ իրենց կուսակիցը պաշտոնազրկվի։
Հայաստանում, եթե հիշում եք, մի ժամանակ նույնիսկ «Իմպիչմենտ» դաշինք գոյություն ուներ, որի առաջնորդը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր, մեջբերեմ. «Իմպիչմենտի գաղափարը գերիշխում է բնակչության 80 տոկոսի մոտ, և մենք ստացել ենք հասարակական պատվեր` մեր երկրից վտարել ղարաբաղյան կլանը»։ Ուղղակի մի քիչ անհասկանալի է՝ եթե այդ դաշինքի քարոզած գաղափարներին հավանություն էր տալիս հայաստանցիների 80 տոկոսը, ինչո՞ւ այդ քաղաքական ուժը մեկուկես տոկոս ձայն էլ չհավաքեց։ Չնայած հրաշալի գիտեմ, որ չնչին քվեներ ստացածները մեր անխտիր բոլոր ընտրություններից հետո իմ այս հարցին տվել են շատ հստակ պատասխան. «Կեղծե՛լ են»։
Բայց վերադառնանք Վրաստան, որտեղ այս օրերին ժամանել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Երևի եվրոպացի պաշտոնյան էլ է փորձում հասկանալ՝ եթե նախագահն ու վարչապետը իր թիմով Եվրամիությանն անդամակցելու կողմնակից են, ապա ո՞րն է նրանց միջև սկզբունքային վեճի պատճառը։ Բայց ախր վրացիներն էլ կարող են շատ կոնկրետ հարց ուղղել Բորելին՝ մեր երկիրը իր եվրոպական կողմնորոշման մասին հրապարակավ հայտարարել է բոլորից շուտ, այն ժամանակ, երբ Ուկրաինան և Մոլդովան դեռ չէին էլ կարողանում վերջնականապես որոշել. ուր գնալ՝ դեպի արևմո՞ւտք, թե՞ դեպի արևելք։ Բա էդ ինչպե՞ս եղավ, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհեցիք, իսկ մենք՝ վրացիներս, մնացինք Եվրամիության շեմին, եզրաքարին նստած։
Ու գիտե՞ք, շատ տարօրինակ մի պատկեր է ուրվագծվում։ Եվրամիությունը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի ուզում տալ, հայաստանցիներին իսկի առանց վիզայի Եվրոպա չեն թողնում, չնայած խոստացել էին շատ վաղուց։ Ու մարդ ակամայից սկսում է մտածել՝ եթե այսպես շարունակվի, Եվրամիության անդամ դառնալու ամենալավ շանսերն ի վերջո կունենա Հարավային Կովկասի երրորդ հանրապետությունը։ Ասում եք՝ անհավատալի է ու անհավանակա՞ն։ Կներե՛ք, իսկ միգուցե մեր բոլոր դժբախտությունները հենց նրանից են, որ շատ բաներ անհավատալի ու անհավանական ենք համարում։ Ու սթափվում ենք միայն այն ժամանակ, երբ դրանք իրականություն են դառնում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Վրաստանի իշխող կուսակցությունը պատրաստվում է նախագահի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել
Լրահոս
0