ԼՂ հարցում միջազգային հանրության հասցեական դիրքորոշումը հրամայական է. Միրզոյանը ԱՄԷ-ում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ
© Photo : press office of MFA of RA
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից անդրադարձել է 2022 թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և 2023 թ. հունիսից ԼՂ 120.000 բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ հարցում միջազգային հանրության հասցեական դիրքորոշումը հրամայական է։ Արաբական Միացյալ Էմիրություններում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս մասին հայտարարել է ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«ԼՂ հարցում միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության համար առաջնային պատասխանատվություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից խնդրի շարունակական հասցեագրման, գործընկերների կողմից հասցեական դիրքորոշման արտահայտումը հրամայական է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարար Միրզոյանը շեշտել է 2020 թ. ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ի վեր ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորությունը։
Նա հանգամանալից անդրադարձել է 2022 թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և 2023 թ. հունիսից ԼՂ 120.000 բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին։

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ
© Photo : press office of MFA of RA
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նշվել է, որ ՀՀ և ԱՄԷ միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խթանման ուղղությամբ կա քայլեր իրականացնելու պատրաստակամություն, այդ թվում՝ բարձրաստիճան այցերի, երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ։
Կարևորվել է նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև աշխատանքների ակտիվացման նշանակությունը: