00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԸՀ–ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը

© Photo : official site of the Central Electoral Commission of RAՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում
Բաժանորդագրվել
ԿԸՀ-ն հաստատել է ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Բացի այդ ԿԸՀ-ն հաստատել է նաև մինչ այժմ ներկայացված թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Աբգար Ալբաբյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչ Հովհաննես Զաքարյանը։ Հովհաննես Զաքարյանի դիմումը սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինիս ներկայությունը նիստին պարտադիր չի եղել, իսկ Աբգար Ալբաբյանը նիստին մասնակցել է և հանձնաժողովին է ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ։
Ընտրական օրենսգրքով սահմանած ժամանակացույցի համաձայն, սեպտեմբերի 7-ին, 18։00-ին ավարտվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև ավագանու անդամի թեկնածու հանդիսացող անձանց ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամանակը, հետևաբար ԿԸՀ-ն չի կարող այլևս ինքնաբացարկի դիմումներ ընդունել։
ԿԸՀ-ն հաստատել է նաև ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու որոշումը։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը հաստատել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» կազմակերպությանը հրավիրելու որոշումը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Լրահոս
0