00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավասար պայմաններ ստեղծեք. տնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ

© Sputnik / Artak AghababyanՏնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ
Տնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Տնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ
Բաժանորդագրվել
Առևտրականները դիմում են պետությանը` իրենց համար «Wildberries»–ին հավասար պայմաններ ստեղծելու կամ ընկերությանը երկրից հանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության մետ` բողոքելով «Wildberries» ընկերության գործունեության դեմ։ Նրանք «Wildberries»–ին մեղադրում են իրենց առևտրին խոչընդոտելու համար։
© Sputnik / Artak AghababyanՏնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ
Инициатива Stop Wildberries Armenia организовала акцию протеста у здания правительства на площади Республики (7 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Տնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ
«Դպրոցի սեզոնին Wildberries–ից գնումների պատճառով ապրանքների 80 տոկոսը չի վաճառվել», –ասաց «Stop Wildberiies Armenia» նախաձեռնության անդամներից Արման Թումասյանը։
Նրանք բողոքում են, որ ընկերությունից գնումների պատճառով տնտեսվարողները կարող են կանգնել սնանկացման եզրին։
««Wildberries»–ը փլուզելու է մեր փոքր բիզնեսը, դրա հետևից պայթելու է բանկային համակարգը, որովհետև բանկերը միլիարդավոր դոլարներ ներդրել են բիզնեսի մեջ, ո՞վ է իրենց փողերը տալու։ Ոչ ոք չի պատրաստվում իր ունեցվածքը տալ բանկին։ Ամեն քաղաքացի 5 տարին մեկ իրավունք ունի սնանկ ճանաչվելու»,–ասաց տնտեսվարող Արման Թումասյանը։
Նրանք դիմում են պետությանը իրենց համար «Wildberries»–ին հավասար պայմաններ ստեղծելու կամ ընկերությանը երկրից հանելու համար։
««Wildberries»-ի գումարները բոլորը մտնում է Ռուսաստան, իսկ մեր վճարումները մեր պետությունն ու բանակն է պահում։ Իրենք խփում են մեր գործին, մենք օրերով ոչինչ չենք անում։ Այդպես չի լինի, անհապաղ միջոցներ է պետք ձեռնարկել, սա ոչ թե մեր գրպանին, այլ պետության գրպանին է խփում»,–ասաց մեկ այլ տնտեսվարող։
© Sputnik / Artak AghababyanՏնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ
Инициатива Stop Wildberries Armenia организовала акцию протеста у здания правительства на площади Республики  (7 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Տնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ
Նշենք, սակայն, որ իրականում «Wildberries» ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուներից է։ Վերջին 6 ամսում ընկերություն ՀՀ բյուջե է մուծել 3600 մլն դրամ։
Անդրադառնալով ընկերության կողմից էժան ապրանքներ վաճառելու փաստին` տնտեսվարողներից մեկ ուրիշը հակադարձեց` այն էժան չէ, և կրկնվում է «Յանդեքս տաքսիի» պատմությունը։
««Յանդեքսն» էլ սկզբում էժան շուկա մտավ, հիմա 5-6 կիլոմետրի համար 2500 դրամ է պահանջում։ Ես հիմա ուզում եմ իմ հին տաքսու պարկը` մինիմալը 600 դրամով։ «Wildberries» էժան չէ, դա նույն «Յանդեքսն է»»,–հավելեց նա։
Նշենք, որ սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել «Wildberries»–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է «Wildberries»-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։
© Sputnik / Artak AghababyanՏնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ
Инициатива Stop Wildberries Armenia организовала акцию протеста у здания правительства на площади Республики (7 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Տնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ
«Wildberries»-ից արձագանքեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, որը վերացվել է։
Լրահոս
0