00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանրորդ Գոռ Սահակյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Սահակյան
Գոռ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Գոռ Սահակյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունում 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշների համար պայքարի մեջ մտավ նաև տղամարդկանց Հայաստանի հավաքականը։ Մեր ծանրորդներից, ինչպես միշտ, սպասելիքները մեծ են։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սեպտեմբերի 4-17-ն անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշայինների մրցավեճում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում 142 կգ արդյունքով բրոնզե մեդալ վաստակեց, հրում վարժությունում նույն արդյունքին հասավ՝ բարձրացնելով 170 կգ և երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց 312 կգ արդյունքով։
Այս տարի Գոռ Սահակյանն արդեն զարմացրել է շատերին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այն ժամանակ 19-ամյա Գոռը պոկում և հրում վարժություններում, ինպես նաև երկամարտում նվաճեց միայն ոսկե մեդալներ։ Աշխարհի առաջնությունում սակայն 20-ամյա ծանրորդի մրցակիցները անհամեմատ ուժեղ էին։
Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 140կգ, հետո փոխեց 142կգ ու ձախողեց մոտեցումը։ Երկրորդ փորձն էլ աանարդյունավետ ստացվեց հայ ծանրորդի համար, և արդեն վտանգ կար վարժությունում և հետևաբար նաև երկամարտում զրո ստանալու։ Երրորդ մոտեցման ժամանակ մեծ դժվարությամբ Սահակյանը բարձրացրեց 142 կգ կշռող ծանրաձողն ու նույնիսկ ժեստերով ցույց տվեց, որ իր համար էլ անհասկանալի էին առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ անհաջողությունները։ Ինչևէ, 142 կգ-ը Գոռին ապահովեց բրոնզե փոքր մեդալը պոկում վարժությունում։ Այդ վարժությունում 153 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց չինացի Չեն Լիժունը, իսկ արծաթը բաժին հասավ B խմբում հանդես եկած ինդոնեզացի Էկո Յուլի Իրավանին։
ՀՀ–ն ներկայացնող ծանրորդները մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
Հրում վարժությունում Գոռը առաջին մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 170 կգ-ոց ծանրաձողը։ Երկրորդ մոտեցման ժամանակ էլ նույն պատմությունը, և նորից հայ ծանրորդը մեկ մոտեցում ուներ երկամարտի արդյունք ձևակերպելու համար։ Երրորդ մոտեցման ժամանակ Սահակյանը բարձրացրեց քաշն ու նկատելի էր, որ հայ ծանրորդը ոչ թե ֆիզիկական ինչ-որ խնդիր ունի, այլ հոգեբանական։ 170 կգ-ը բարձրացրեց ու երկամարտում ստացավ 312կգ արդյունք։ Այս արդյունքը բավարար եղավ մեր մարզիկին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալու համար, բայց նշենք, որ իրենց ձախողումներով Գոռին «օգնեցին» նրա մրցակիցները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելյա Յայլյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցությունից առաջին մոտեցումից հետո, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 190կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։
Հայաստանի հավաքականի կազմում հաջորդ մրցելույթը Էր Ռիադի մրցահարթակում լինելու է սեպտեմբերի 11-ին։ Այդ օրը մեդալների համար պայքարին կմասնակցեն նախ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, մեկնարկը՝ 17:30), ապա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, մեկնարկը՝ 20:00)։
Լրահոս
0