00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կանցնի մինչև տարեվերջ. Հովհաննիսյան

© Sputnik / Andranik GhazaryanԼևոն Հովհաննիսյան
Լևոն Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Բաժանորդագրվել
Չնայած հասարակական տրանսպորտի հետ կապված որոշ խնդիրներին և քաղաքացիների բողոքներին, Երևանի քաղաքապետարանում վստահ են, որ երևանցիներն արդեն երթևեկում են արժանապատիվ հասարակական տրանսպորտով։ Sputnik Արմենիան զրուցել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ Երևանի հասարակական տրանսպորտն ամբողջությամբ կանցնի միասնական տոմսային համակարգի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։
Ընդ որում, այս պահին ուղեվարձի փոփոխություն չի նախատեսվում։
«Ես վստահեցնում եմ նաև, որ կրկնակի գանձում չի լինելու։ Այսինքն` քաղաքացին 100 դրամով հնարավորություն է ունենալու A կետից B կետ հասնել, եթե անգամ ընթացքում ստիպված լինի փոխել տրանսպորտը»,– ասաց նա։
Նշենք, որ միասնական տոմսային համակարգի պիլոտային տարբերակն այս պահին գործում է N1 երթուղում:
Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը միասնական տոմսային համակարգը հասարակական տրանսպորտի որակը բարելավելու քայլերից մեկն է համարում, մյուսը վաղուց է մեկնարկել ու արդեն տվել է դրական արդյունքներ։ Օգոստոսի 15–ից քաղաքային տրասպորտի շարժակազմում այլևս չկան «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ։
Հասարակական տրանսպորտի սպասարկման համար, այս պահին, երթուղիներում գործում է մոտ 800 ավտուբուս։ Դրանցից 548–ը նոր ձեռք բերված Zhongtong և MAN մակնիշի ավտոբուսներն են (ևս 30–ը կլինեն մինչև տարեվերջ), մնացածը Higer մակնիշի (մանուշակագույն) ավտոբուսներն են։
Երևանի հանրային տրանսպորտի տեղաշարժը ապահովող սարքերը մատակարարված են. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մոտ ժամանակներում փոխարինել նաև արդեն հնացած (Higer) ավտոբուսները: Նախատեսվում է դրանց փոխարեն ձեռք բերել էլեկտրաավտոբուսներ, բայց թե կոնկրետ երբ դրանք կլինեն Երևանում ու երբ կհամալրեն շարժակազմը` Հովհաննսյանը դժվարացավ պատասխանել։
«Արդեն իսկ բանակցում ենք, սա նշանակում է, որ հնարավորինս շուտ ենք ուզում իրականացնել դա։ Կարծում եմ` մոտակա երկու տարիների ընթացքում 250 էլեկտրաավտոբուս կունենանք Երևանում, բայց դա` ամենաուշը, քանի որ արդեն հմտացել ենք ավտոբուսների ձեռքբերման մասով, կարծում եմ` արագ կստացվի»,–ասաց նա։
Առկա քանակը, ըստ Հովհաննիսյանի, սուր տրանսպորտային խնդիր չունենալու համար լավ է, բայց դեռ բավարար չէ` քաղաքը դեռ ունի ավտոբուսների ավելացման ու որակապես փոփոխման կարիք։
Միևնույն ժամանակ, քաղաքապետի պաշտոնակատարը համամիտ չէ, որ երթուղիներում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսների հեռացումից հետո հասարակական տրանսպորտի ինտենսիվությունը նվազել է։ Այսինքն` մարդիկ սկսել են կանգառում ավելի երկար սպասել տրանսպորտի։
«Խիստ մոնիտորինգ է իրականացվում ինտերվալի հետ կապված, բոլոր երթուղիները հաշվարկվել են այնպես, որ այդ խնդիրը չունենանք։ Կարծում եմ` մեր քաղաքացիներն արդեն արժանապատիվ են երթևեկում, օդափոխության և հովացման համակարգերով, ձմռանը` նաև տաքացման համակարգով»,– նշեց Հովհաննիսյանը։
Ինչո՞ւ է Երևանում հասարակական տրանսպորտը նախատեսվածից քիչ
Նա վստահեցրեց, որ ավտոբուսներում օդորակիչների կիրառումը նույնպես խիստ վերահսկողության տակ է։ Բոլոր վարորդներին տրված է խիստ ցուցում` միացնել օդորակիչը։ Հովհաննիսյանը վստահ է, որ իրենց ցուցումը կատարվում է (նշենք, որ քաղաքացիները բողոքում են, թե ավտոբուսներում օդորակիչները գրեթե երբեք միացված չեն ու մինչև իրենք չեն զգուշացնում, վարորդներն այն չեն միացնում):
«Հովացման համակարգը միացնելով` մենք գուցե վառելիքի ավելի շատ ծախս ենք անում, դա իհարկե անդրադառնում է բյուջեի վրա, բայց մենք դրան պատրաստ ենք։ Մեր քաղաքացիները պետք է ամենահարմարավետ ձևով երթևեկեն, որ աշխատանքի գնալիս ու վերադառնալիս հավելյալ չնյարդայնանան»,–նշեց քաղաքապետի ԺՊ–ն։
Չնյարդայնանալու գրավականներից մեկն էլ առանց խցանումների երթևեկելն է։ Բայց քանի որ Երևան քաղաքում տրանսպորտային միջոցների քանակն ու քաղաքի թողունակությունը չեն համապատասխանում, խցանումները, հատկապես պիկ ժամերին, անխուսափելի են։ Հասրարակական տրանսպորտի համար այս հարցը կարող է լուծվել ավտոբուսների երթևեկության առանձնացված գծերի ներդրմամբ։
Արդեն մի քանի ամիս է` Երևանի Գայի պողոտայում գործում է հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի պիլոտային տարբերակը։ Քաղաքապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ դրական արդյունքն արդեն ակնհայտ է, բայց ամբողջ քաղաքը այդպիսին դարձնելու համար դեռ ժամանակ է պետք։
Գայի պողոտայում հասարակական տրանսպորտի խախտումները կարձանագրվեն. հայտնի է` երբվանից
«Այս փոփոխությանը պետք է պատրաստ լինեն նաև մեր քաղաքացիներն ու մեր մենթալիտետը, որովհետև այդ առանձնացված գծերը որոշ դեպերում կայանատեղիների հաշվին են վերակահավորվում, վարորդներին են դրանք որոշ անհարմարություններ պատճառում, այնպես որ, պետք է քիչ–քիչ սովորենք դրան»,– ասում նա։
Քաղաքապետարանում արդեն որոշել են, թե որը կլինի հաջորդ փողոցը, որը կվերակահավորվի ավտոբուսների հատուկ գծերով, բայց Լևոն Հովհաննիսյանը փակագծեր դեռ չի բացում.
«Մեր տրանսպորտն այնքան հարմարավետ պետք է լինի քաղաքացիների համար, այնքան արագ պետք է A կետից B կետ հասցնի, որ քաղաքացին հրաժարվի սեփական մեքենայից և նախընտրի հասարակական տրանսպորտը։ Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ օրինակ` MAN ավտոբուսը կարող է այնքան մարդ տեղափոխել, որքան մարդատար 40– 50 մեքենան, այդպիսով քաղաքը բավական կբեռնաթափվի»։
Իսկ այս ամենին համակարգային լուծում տալու համար շուտով կստեղծվի նաև տրանսպրտի կառավարման կենտրոնը։ Շենքի շինարարության աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Կենտրոնը ժամանակակից տարբերակներով կօգնի քաղաքային իշախանությանը, որ վերջինս ճիշտ կառավարի քաղաքի երթևեկությունն ու խուսափի բոլոր հնարավոր դժվարություններից։
Ուշացումներ, խցանումներ. տրանսպորտի համար առանձնացված գոտին իրեն չի արդարացնում
Լրահոս
0