00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը հնարավոր է փրկել. ո՞րն է «Վիկտորի պլանը»

© Sputnik / Asatur YesayantsՎիկտոր Մնացականյան
Վիկտոր Մնացականյան - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Բաժանորդագրվել
Վիկտոր Մնացականյանը համոզված է` եթե Երևանը համաչափ չզարգանա, ապագայում Կենտրոնը դառնալու է ընդամենը հարուստների զբաղմունք, խաղալիք։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Որևէ քաղաքական ուժ չի կարող դիմագրավել առկա մարտահրավերներին առանց ամուր, ուժեղ Երևան քաղաքի, հետևաբար մայրաքաղաքում կոմունալից մինչև տրանսպորտի խնդիրներ ստրատեգիական նշանակություն ունեն ինչպես Երևանի, այնպես էլ ամբողջ հանրապետության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը։
Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Խոստանում ենք այն, ինչ պետք է Երևանին, ոչ թե ճոպանուղի ու «կուկուռուզնիկ». Անի Խաչատրյան
«Հաղթանակ» կուսակցության թեկնածուն ընդգծեց` քաղաքականություն բառը առաջացել է հենց քաղաք բառից, քանի որ երկրներում հիմնական պրոցեսները զարգանում են քաղաքներում, Երևանն էլ բացառություն չէ։ Իսկ ավագանու ընտրություններն առիթ են տարբեր քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնելու քաղաքի խնդիրների մասին և ընդհանուր պատկեր ունենալու։
«Այդ ժամանակ երևանցին կորոշի` ում ձայնը տա` նրան, որ քաղաքականության մասին է շատ բարձրաձայնում, բայց էֆեկտիվ չէ քաղաքային պլանավորման կամ քաղաքային կառավարման ոլորտո՞ւմ, թե՞ քաղաքային կառավարման փորձ ունեցողներին։ Այդ հետևությունը պետք է անի երևանցին»,–նշեց մեր զրուցակիցը։
Մնացականյանի դիտարկմամբ` ցավալի խնդիր է, որ երևանցիները քաղաքային իշխանությունների հետ շփվում են միայն ընտրությունների ժամանակ։ Իսկ այսօրվա երևանցիների խնդիրները շատ են, և դրանց հիմքում քաղաքային պլանավորման բացակայությունն ու սխալ կառավարումն են։
Քաղաքապետի թեկնածուի մոտ տպավորություն է, թե քաղաքային իշխանությունները զբաղված են նրանով, որ շուտ շինթույլտվությունների, տենդերների հարցերը լուծեն, սալիկապատումներ և անորակ ասֆալտապատում իրականացնեն։
Ինչո՞ւ է Նորիկ Նորիկյանն ուզում Երևանի քաղաքապետ դառնալ. թեկնածուն բացել է խաղաքարտերը
«Նման աշխատաոճը հեղինակազրկում է ողջ սիստեմը` այդ թվում մեզ` որպես թեկնածուների։ Շատերն ասում են` դուք էլ եք ուզում գալ, որ սրանց նման թալանով զբաղվեք կամ անորակ ասֆալտով ու անիմաստ բարեկարգումներով։ Մեր ժամանակն էլ քիչ է 1 միլիոնանոց քաղաքի համար, բայց փորձում ենք երևանցիներին ներկայացնել մեր ծրագիրը»,–ասաց նա։
Խոսելով իրենց ծրագրի` «Վիկտորի պլանի» մասին, Մնացականյանը նշեց, որ «Հաղթանակի» նպատակն է Երևանը համաչափ զարգացած, սոցիալական հավասարություն ունեցող, մարդամոտ ու մշակույթի քաղաք դարձնելը, որի փոփոխություններն ու ռեֆորմները պետք է սկսվեն հենց վարչական շրջաններից` լսելով բոլորին հուզող հարցերը` տաքսու վարորդից մինչև առաքիչ։
«Եթե քաղաքը համաչափ չզարգանա, վաղը Կենտրոնը դառնալու է ընդամենը հարուստների զբաղմունք, խաղալիք։ Մենք պետք է նպաստենք, որ նույն Կենտրոնում սրճարանները, ռեստորանները սոցիալապես խոցելի մարդկանց համար ևս հասանելի լինի։ Եվ մյուս թաղամասերում ևս պետք է հավասարաչափ հասանելի լինի տրանսպորտը, ենթակառուցվածքներ, ժամանցի վայրերը և այլն»,–նշեց թեկնածուն, որը նաև Կենտրոնի նախկին թաղապետն է։
«Վիկտորի պլանում» հատուկ տեղ է գրավում տրանսպորտային համակարգի ռեֆորմը։ Եթե իշխող ուժի համար առաջնային է հասարակական տրանսպորտի հարցը, Մնացականյանի կուսակցությունն առաջարկում է ողջ տրանսպորտային համակարգում ռեֆորմ իրականացնել և հասարակական տրանսպորտը անվճար դարձնել։ Դա, նրա խոսքով, հնարավոր է, որովհետև Երևանում կան բազմաթիվ «քնած փողեր»։
«Քաղաքային ռեֆորմները պետք է սինխրոնիզացված լինեն։ Տրանսպորտի անվճար լինելով ոչ միայն սոցիալական կամ տրանսպորտային ռեֆորմ ենք ցանկանում անել, սա շատ լավ ստիմուլյացիա է, որ քաղաքացիները վերաիմաստավորեն իրենց օգտվելը հասարակական տրանսպորտից։ Մեր նպատակն այն է, որ ավելի շատ հնարավորությունների տեր մարդիկ ևս նստեն հասարակական տրանսպորտ։ Որ օրը Երևանում հարուստները կսկսեն օգտվել հասարակական տրանսպորտից, այդ ժամանակ քաղաքում բան կփոխվի»,–ընդգծեց թեկնածուն։
Իշխանության հետ համագործակցություն չի լինելու ոչ մի պարագայում. Երևանի քաղաքապետի թեկնածու
«Հաղթանակ» կուսակցությունը կարծում է, որ Երևանում էմոցիոնալ համերաշխությունը խախտված է, իսկ իշխանությունները իրենց անգրագետ գործելաոճով նպաստում են մարդկանց տարանջատմանը։
«Երևանն ամեն ինչ է, բացի երջանիկ քաղաքից, իսկ մեր մայրաքաղաքը երջանիկ քաղաք էր։ Հիմա ամենակարևորը երևանցու շահն է։ Մեր թիմը «Վիկտորի պլանով» ունի տեսլական` Երևանը փրկելու»,–հավելեց նա։
Վերջում անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր կոալիցիային` Մնացականյանը հավանական համարեց գրեթե բոլոր ուժերի հետ համագործակցությունը` բացառելով միայն «Քաղաքացիական պայմանագրին»։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
3.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
6.
«Հանրային ձայն» կուսակցություն,
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
8.
«Հաղթանակ» կուսակցություն,
9.
«Ապրելու երկիր» կուսակցություն,
10.
«Հանրապետություն» կուսակցություն,
11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
12.
«Արդար Հայաստան» կուսակցություն,
13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։
Լրահոս
0