https://arm.sputniknews.ru/20230907/avinjann-u-marutjany-sharunakum-en-arajatar-linel-gallupn-ampvopel-e-harcumnery--65424161.html
Երևանցիների մեծ մասը թաքցնում է` ում օգտին է քվեարկելու. GALLUP–ն ամփոփել է հարցումները
Երևանցիների մեծ մասը թաքցնում է` ում օգտին է քվեարկելու. GALLUP–ն ամփոփել է հարցումները
Sputnik Արմենիա
Հարցմանը մասնակցածների գրեթե կեսը կարծում է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է։ 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T13:01+0400
2023-09-07T13:01+0400
2023-09-07T13:34+0400
տիգրան ավինյան
հայկ մարության
երևան
ավագանի
երևանի ավագանի
քաղաքապետ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28006037_0:84:1601:984_1920x0_80_0_0_58c8b065f109882624254b57c6b08a6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի–Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտները շարունակում են մնալ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը։ Սա են ցույց տալիս 800 երևանցիների շրջանում անցկացված հարցումները։Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ամփոփեց սեպտեմբերի 5-6–ն անցկացված հարցումները։Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն առանց սուրդո թարգմանության և լուսագրերի է. ՄԻՊԱյսպիսով` հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության (Արտակ Գալստյան), 3,8տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցության (Մանե Թանդիլյան), 3,3 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության (Դավիթ Խաժակյան), 2,7 տոկոսը` «Հաղթանակ» կուսակցության (Վիկտոր Մնացականյան) օգտին։Մնացածտոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 20 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։Ի դեպ, հարցման մասնակիցների 55,3 տոկոսն ասել է, որ սեպտեմբերի 17-ին միանշանակ գնալու է քվեարկության, ընտրություններին միանշանակ չմասնակցելու որոշում է կայացրել 19,3 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 3,3 տոկոսը։Նավասարդյանը վստահ է, որ ովքեր դժվարացել են հարցին պատասխանել, միանշանակ չեն մասնակցելու ընտրություններին, ովքեր պատասխանել են «ավելի շուտ` այո», իրենք ևս ընտրություններին չեն գնալու, որովհետև ավելի կարևոր գործ են գտնելու։Գնահատելով ընթացքող նախընտրական քարոզարշավը` մասնագետն այն բավականին թույլ ֆորմատի անվանեց` հույս հայտնելով, որ քարոզարշավի երկրորդ կեսն ավելի ակտիվ է լինելու։Հավելենք, որ հարցումների ժամանակ նաև երևանաբնակներին հարցրել են` ի՞նչ են կարծում` Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն է, թե՞ կառավարչի պաշտոն է։44,1 տոկոսն ասել է, որ կառավարչի պաշտոն է և 41,3 տոկոսն էլ կարծում է` քաղաքական։Երևանի ավագանու ընտրությունների համար ՀՀ կառավարությունը կտրամադրի 275 մլն դրամՆավասարդյանը հիշեցրեց` ապրիլին հրապարկված տվյալներով` հարցվածների 58,3–ը կարծում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը կառավարչի պաշտոն է, իսկ 37,2-ը` քաղաքական։ Այնպես որ, բավականին նկատելի ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական են համարում։Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28006037_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b7f5d12c97792572c90808d107cf1934.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, հայկ մարության, երևան, ավագանի, երևանի ավագանի, քաղաքապետ, ընտրություններ
տիգրան ավինյան, հայկ մարության, երևան, ավագանի, երևանի ավագանի, քաղաքապետ, ընտրություններ
Երևանցիների մեծ մասը թաքցնում է` ում օգտին է քվեարկելու. GALLUP–ն ամփոփել է հարցումները
13:01 07.09.2023 (Թարմացված է: 13:34 07.09.2023) Հարցմանը մասնակցածների գրեթե կեսը կարծում է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի–Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտները շարունակում են մնալ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը։ Սա են ցույց տալիս 800 երևանցիների շրջանում անցկացված հարցումները։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ամփոփեց սեպտեմբերի 5-6–ն անցկացված հարցումները։
Այսպիսով` հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության (Արտակ Գալստյան), 3,8տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցության (Մանե Թանդիլյան), 3,3 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության (Դավիթ Խաժակյան), 2,7 տոկոսը` «Հաղթանակ» կուսակցության (Վիկտոր Մնացականյան) օգտին։
Մնացածտոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 20 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։
«Այս ցուցանիշը, որ հրաժարվում են պատասխանել, բավականին բարձր է, մարդիկ դարձել են ավելի փակ, չեն ուզում կիսվել, միգուցե քաշվում են, միգուցե վախենում են»,– նշեց Նավասարդյանը։
Ի դեպ, հարցման մասնակիցների 55,3 տոկոսն ասել է, որ սեպտեմբերի 17-ին միանշանակ գնալու է քվեարկության, ընտրություններին միանշանակ չմասնակցելու որոշում է կայացրել 19,3 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 3,3 տոկոսը։
Նավասարդյանը վստահ է, որ ովքեր դժվարացել են հարցին պատասխանել, միանշանակ չեն մասնակցելու ընտրություններին, ովքեր պատասխանել են «ավելի շուտ` այո», իրենք ևս ընտրություններին չեն գնալու, որովհետև ավելի կարևոր գործ են գտնելու։
«Բոլոր քաղաքական ուժերի աշխատանքի գոնե կեսը պետք է ուղղված լինի նրան, որ մասնակցությունը լինի հնարավորինս մեծ ու ստանանք հնարավորինս արդար պատկեր»,– ասաց Նավասարդյանը։
Գնահատելով ընթացքող նախընտրական քարոզարշավը` մասնագետն այն բավականին թույլ ֆորմատի անվանեց` հույս հայտնելով, որ քարոզարշավի երկրորդ կեսն ավելի ակտիվ է լինելու։
Հավելենք, որ հարցումների ժամանակ նաև երևանաբնակներին հարցրել են` ի՞նչ են կարծում` Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն է, թե՞ կառավարչի պաշտոն է։
44,1 տոկոսն ասել է, որ կառավարչի պաշտոն է և 41,3 տոկոսն էլ կարծում է` քաղաքական։
Նավասարդյանը հիշեցրեց` ապրիլին հրապարկված տվյալներով` հարցվածների 58,3–ը կարծում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը կառավարչի պաշտոն է, իսկ 37,2-ը` քաղաքական։ Այնպես որ, բավականին նկատելի ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական են համարում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
6.
«Հանրային ձայն» կուսակցություն,
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
8.
«Հաղթանակ» կուսակցություն,
11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
12.
«Արդար Հայաստան» կուսակցություն,
13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։