00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան

© Sputnik / Asatur YesayantsԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ ԱԺ պատգամավորի` ՀԱՊԿ–ն է «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում»,– ասաց նա։
Սարգիս Խանդանյանը պնդում է, որ ավելին` ՀԱՊԿ–ն է «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։
Հարցին, թե երբ կունենա Հայաստանը ՀԱՊԿ–ում նոր ներկայացուցիչ նա դժվարացավ պատասխանել։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ է կանչել ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։
Նշենք, որ պաշտոնապես պահպանելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը մի քանի ամիս շարունակ հետևողականորեն նվազեցնում է իր փոխգործակցության մակարդակը կառույցում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվարին երկիրը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, հետագայում հայկական զորախումբը չի մասնակցել կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումների: Իսկ մարտին Երևանը հրաժարվել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Միաժամանակ երկրի ղեկավարությունը հանդես էր գալիս քննադատական արտահայտություններով՝ կառույցին հանդիմանելով անցյալ տարվա ադրբեջանական ագրեսիային գնահատական չտալու և դաշնակցին օգնություն ցույց տալու ցանկության բացակայության կամ անկարողության համար։
Լրահոս
0