00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն դատի է տվել Դանիել Իոաննիսյանի կազմակերպությանը

© Sputnik / Asatur YesayantsԴանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Բաժանորդագրվել
Պատճառը «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած ձայնագրություններն են, որտեղ Սպիտակի քաղաքապետը և փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ ցուցակագրում են մարզերում բնակվող, բայց Երևանում հաշվառված քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման»։ Պահանջում են հերքել հուլիսին արած հրապարակումը, որտեղ ձայնագրություններ կային, համաձայն որոնց` ՔՊ–ն վարչական ռեսուրսները չարաշահում է։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Մխեյանի, որոշել է վարույթ ընդունել հայցը:
«Ֆեյսբուքի» իր էջում էլ Իոաննիսյանը գրել է, որ բացի հերքումից, ՔՊ–ն պահանջում է նաև 1 մլն դրամի բարոյական վնասի հատուցում։ Դատարանի որոշմամբ այդ 1 մլն դրամը սառեցվել է։
««Իրազեկ քաղաքացիների միավորումը» սա (մեկ միլիոն դրամ սառեցնելը) համարում է իշխող կուսակցության կողմից իր համար անցանկալի քննադատություն իրականացնող ՀԿ-ին պատժելու դրսևորում, քանի որ դա կապ չունի դատարանում ճշմարտությունը վեր հանելու հետ։ Դատական գործը մենք հաղթելու ենք, քանի որ դրանով չենք զրպարտել ՔՊ–ին»,– գրել է նա։
Նա հավելել է, որ նախքան դատարան հայց ներկայացնելը կազմակերպությանը հերքման պահանջ չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր ձայնագրություն, որում Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում են մարզերում բնակվող, բայց Երևանում հաշվառված՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը և գյուղերի վարչական ղեկավարները հերքել են, թե Երևանի քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին ձայներ են հավաքում, երևանաբնակ ծանոթ-բարեկամների ցուցակներ կազմում։
Քարոզարշավին մասնակցելը փողո՞վ է. ՔՊ–ն հերքում է, դատախազությունը` ուսումնասիրում
Անձամբ Ավինյանն էլ քարոզարշավներից մեկի ժամանակ ընդգծել էր, որ խնդիր չկա այդ ձայնագրություններում, ընդամենը կուսակցականները խոսում են քարոզչություն իրականացնելու մասին։
Հավելենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։
Լրահոս
0