00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն ԼՂ–ի վերաբերյալ հայտարարություն է տարածել և կոչով դիմել ՀՀ–ին ու Ադրբեջանին

© Photo : Х / European Union Mission in ArmeniaԵվրոպացի դիտորդներ
Եվրոպացի դիտորդներ - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
Եվրոպացի դիտորդներ
Բաժանորդագրվել
Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցերի շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի իշխանությունների` Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն։ Այս և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրամիությունը։
«ԵՄ-ն կրկնում է իր կոչը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չսրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները Լեռնային Ղարաբաղում օրեցօր պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։ ԵՄ-ն ցավով նշում է նաև, որ խոչընդոտվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։
Ըստ հայտարարության` ԵՄ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը և կողմերին հորդորում է խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության։
«ԵՄ-ն կրկնում է զսպվածության և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով՝ ի շահ քաղաքացիական բնակչության»,– գրված է հայտարարությունում:
ԵՄ–ն կարևորել է նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցերի շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը:
Հայտարարությունում նշում է նաև, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:
ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:
Նշվում է, որ չպետք է կորցնել վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ձեռք բերված թափը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Լրահոս
0