https://arm.sputniknews.ru/20230906/anna-hakvobjany-kievum-nahatak-erekhaner-anuny-krvogh-cucahandes-e-ajcelel-65381695.html
Աննա Հակոբյանը ցույց է տվել` ինչպես է օրը սկսել Կիևում
Աննա Հակոբյանը ցույց է տվել` ինչպես է օրը սկսել Կիևում
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի կինն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են։ 06.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-06T15:22+0400
2023-09-06T15:22+0400
2023-09-06T15:38+0400
հայաստան
ուկրաինա
աննա հակոբյան
ցուցահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/06/65381215_0:203:1600:1103_1920x0_80_0_0_8bfb77a9e74d4565c75fccf8a7deb925.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին, որից հետո այցելել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես և ոգեկոչել պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը` 17 տարեկան», – նշել է նա։Հակոբյանն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են։«Աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,– հավելել է ՀՀ վարչապետի կինը։Նշենք, որ «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, Sputnik Արմենիան կապ էր հաստատել Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի հետ։ Նա ասել էր, որ ինքը տեղյակ չէ տիկնոջ անձնական այցերից, ամեն բան չէ, որ իրեն հայտնում են։Ի՞նչ էր անում վարչապետի կինը բունկերում. Փաշինյանի պատասխանը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/06/65381215_0:6:1600:1206_1920x0_80_0_0_0619312304020ed8e9cebbc654335761.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ուկրաինա, աննա հակոբյան, ցուցահանդես
հայաստան, ուկրաինա, աննա հակոբյան, ցուցահանդես
Աննա Հակոբյանը ցույց է տվել` ինչպես է օրը սկսել Կիևում
15:22 06.09.2023 (Թարմացված է: 15:38 06.09.2023) Նիկոլ Փաշինյանի կինն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Կիևում մասնակցել է
«Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին, որից հետո այցելել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես և ոգեկոչել պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Նա այդ մասին գրել է
ֆեյսբուքյան իր էջում։
«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը` 17 տարեկան», – նշել է նա։
Հակոբյանն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են։
«Աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,– հավելել է ՀՀ վարչապետի կինը։
Նշենք, որ «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։
Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, Sputnik Արմենիան կապ էր հաստատել Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի հետ։ Նա ասել էր, որ ինքը տեղյակ չէ տիկնոջ անձնական այցերից, ամեն բան չէ, որ իրեն հայտնում են։