00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի հետ զորավարժությունների Երևանի ծրագրերը ցուցադրական արևմտամետ քայլեր են. փորձագետ

© Sputnik / Нина ЗотинаՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն
ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2023
ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա, բայց քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից, փորձագետն այդ բոլոր քայլերը դիտարկում է որպես շանտաժի տարր:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերն ու ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչի նշանակումը Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնում ցուցադրական քայլեր են, որոնք պետք է Ռուսաստանին հուշեն, որ Երևանը ձգտում է դեպի Արևմուտք թեքվել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերին անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է: Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նրան նշանակելով Նիդեռլանդներում ՀՀ դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ներկայացուցիչ:
«Նիկոլ Փաշինյանը մի շարք ցուցադրական քայլեր է անում, որոնք միանշանակ անընդունելի են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս քայլերը խորհրդանշում են Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արևմտյան։ Սա պարզ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասել է փորձագետը։
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա, բայց քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից, փորձագետն այդ բոլոր քայլերը դիտարկում է որպես շանտաժի տարր:
Նշենք, որ պաշտոնապես պահպանելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը մի քանի ամիս շարունակ հետևողականորեն նվազեցնում է իր փոխգործակցության մակարդակը կառույցում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվարին երկիրը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, հետագայում հայկական զորախումբը չի մասնակցել կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումների: Իսկ մարտին Երևանը հրաժարվել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Միաժամանակ երկրի ղեկավարությունը հանդես էր գալիս քննադատական արտահայտություններով՝ կառույցին հանդիմանելով անցյալ տարվա ադրբեջանական ագրեսիային գնահատական չտալու և դաշնակցին օգնություն ցույց տալու ցանկության բացակայության կամ անկարողության համար։
Լրահոս
0