00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ամեն 5-րդ բնակիչը հեռացել է Սյունիքից. ինչ են հուշում մարդահամարի տվյալները

Ամեն 5-րդ բնակիչը հեռացել է Սյունիքից. Ինչ են հուշում մարդահամարի տվյալները
Բաժանորդագրվել
Ժողովրդագրագետ Միքայել Մալխասյանը նկատել է, որ, եթե մինչև 2020թ–ը ՀՀ ներքին միգրացիան պայմանավորված էր հիմնականում սոցիալ–տնտեսական հանգամանքով, ապա 44-օրյա պատերազմից հետո ավելի գերիշխող է դարձել անվտանգության գործոնը։
2022թ–ին իրականացված մարդահամարի նախնական տվյալները մշակման ընթացքում տարօրինակ կերպով փոխվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց պատմաբան, ժողովրդագրագետ Միքայել Մալխասյանը։
Նրա խոսքով` ս.թ. ապրիլի 28-ին վիճակագրության կոմիտեի հրապարակած մարդահամարի առաջին նախնական արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը 2 մլն 928 հազար 914 էր, առկա բնակչության թիվը` 2 մլն 638 հազար 917։ Այսինքն` մշտական ու առկա բնակչության թվի տարբերությունը շուրջ 290 հազար էր։ Իսկ արդեն սեպտեմբերի 5-ին հրապարակված նոր նախնական տվյալներով` մշտական բնակչության թիվը ապրիլին հրապարակված թվից ավելացել է 3817–ով, առկա բնակչության թիվը` 50 521–ով։
Եթե 3817–ի դեպքում մասնագետը չի բացառում թվային հաշվարկներում հնարավոր շեղումների տարբերակը, ապա 50 521–ի դեպքում, նրա խոսքով, այս տարբերությունն ուղղակի անհասկանալի է։
«Տվյալների մշակման փուլում ի՞նչ կարգի անճշտություններ են եղել, որ 50 հազարից ավելի մարդու հաշվարկ սխալ է արվել։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ սկզբից 2 մլն 638 հազար էին հրապարակել, հիմա` 2 մլն 689 հազար։ Ի՞նչ եղավ ընթացքում, որ թիվը 50 հազարով ավելացավ»,– հռետորական հարցադրումներ է անում Մալխասյանը` հավելելով, որ անգամ այդ ճշգրտված ցուցանիշներով ՀՀ մշտական և առկա բնակչության թվաքանակի տարբերությունը ամենամեծն է ՀՀ–ում մինչ օրս անցկացված 3 մարդահամարների մեջ։
Նրա խոսքովէ 2001թ–ի մարդահամարով այդ տարբերությունը կազմել է 147 083, 2011թ–ի մարդահամարով` 210 413, իսկ 2022-ի մարդահամարով` 243 293։
Բացի այդ, մարդահամարի տվյալներն ուսումնասիրելիս, Միքայել Մալխասյանը նաև նկատել է, որ 2011թ–ին անցկացված մարդահամարի համեմատ 2022–ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվն ավելացել է միայն Երևանում ու Կոտայքի մարզում։ Մինչդեռ, առկա բնակչության, այսինքն` փաստացի բնակվողների թիվը նվազել է նաև այս տարածքներում։
Պատկերը շատ ավելի անմխիթ է Սյունիքում, որտեղ մշտական բնակչությունը 2011-ի համեմատ նվազել է շուրջ 20 տոկոսով, կամ, ինչպես մանագետն է ներկայացնում` ամեն 5-րդ բնակիչը հեռացել է Սյունիքից։
«Մշտական բնակչության թիվը Սյունիքում կազմում է 114 488, իսկ առկա բնակչությունը 110 000–ից էլ պակաս է։ Այսինքն` Սյունիքի մարզի բնակչության թիվը հիմա Արցախի բնակչության թվից էլ քիչ է»,– նշում է Մալխասյանը` չբացառելով, որ այս թվի մեջ արտահայտված են ինչպես ներքին միգրացիոն հոսքերը, երբ սահմանմերձ տարածքներից մարդիկ հեռացել են ՀՀ ավելի անվտանգ տարածքներ, այնպես էլ արտաքին միգրացիայի, որի իրական ծավալների մասին հստակ վիճակագրություն գոյություն չունի։
Այդուհանդերձ, Մալխասյանն արձանագրում է, որ եթե մինչև 2020թ–ը ՀՀ ներքին միգրացիան պայմանավորված էր հիմնականում սոցիալ–տնտեսական հանգամանքով, ապա 44-օրյա պատերազմից հետո դրան ավելացել, գուցե նաև ավելի գերիշխող է դարձել անվտանգության գործոնը։
Ասվածի մասին են վկայում նաև սահմանամերձ այլ մարզերի թվերը։
Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն ու բեռնատարների շարասյունը հասել են Սյունիք
«Սահմանամերձ այլ մարզերում նվազումն այնքան չէ, որքան Սյունիքում, բայց և՛ Գեղարքունիքում, և՛ Վայոց Ձորում կտրուկ նվազում կա։ Վիճակագրությունն այդ առումով բավական տխուր է։ Օրինակ` Գեղարքունիքում, եթե 2011թ–ին` 2001թ–ի համեմատ, առկա բնակչության թիվը նվազել էր ընդամենը 3500–ով, ապա 2022–ին 2011–ի համեմատ տարբերությունը արդեն 34 500 է։ Այսինքն` 10 անգամ ավելի շատ նվազում է եղել, քան նախորդ երկու մարդահամարների միջև»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Նվազման մեծ ցուցանիշներ են գրանցվել նաև Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու մարզերում։
Հիշեցնենք` Հայաստանի վիճակագրության կոմիտեն սեպտեմբերի 5-ին հրապարակել էր 2022 թ-ի հոկտեմբերին անցկացված մարդահամարի նախնական տվյալները։ Դրանց համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2 մլն 932 հազար 731 է, ինչը շուրջ 100 հազարով պակաս է 2021թ–ի հաշվարկային ցուցանիշից և 300 հազարով պակաս` 2020-ի ցուցանիշից։
Լրահոս
0