https://arm.sputniknews.ru/20230905/skandinavjan-hangstutjun-e-petq-markedvonvovy-erevani-ev-mvoskvaji-hakasutjunneri-masin-65361010.html
Սկանդինավյան հանգստություն է պետք. Մարկեդոնովը` Երևանի և Մոսկվայի հակասությունների մասին
Սկանդինավյան հանգստություն է պետք. Մարկեդոնովը` Երևանի և Մոսկվայի հակասությունների մասին
Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է առաջին հերթին վերացնեին երկկողմ հաղորդակցության «արտահոսքերը» և շատ կարևոր հարցերի քննարկումը ոչ հրապարակային ռեժիմ տեղափոխեին։ 05.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-05T22:32+0400
2023-09-05T22:32+0400
2023-09-05T22:32+0400
երևան
ռուսաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
բաքու
սերգեյ մարկեդոնով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26694569_0:0:2879:1620_1920x0_80_0_0_d0bc2b8ea7cbfde01cc4d73751ed36c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունները հակասությունների համակարգային վերլուծության կարիք ունեն՝ առճակատման ձագար գլորվելուց խուսափելու համար։ Telegram-ի իր ալիքում այս մասին գրել է հայտնի ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով երկու երկրների իշխանությունների առանձին ներկայացուցիչների հեռակա բանավեճը։Տեղ–տեղ չի կարող, տեղ–տեղ չի ուզում. Փաշինյանը` Արցախում ՌԴ–ի պարտավորությունների մասինՆրա խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակի մասին նորություններն ավելի հաճախ են Երևանի ու Մոսկվայի փոխադարձ հավակնությունների մասին հաղորդագրություններ պարունակում: Խաղաղապահ առաքելություն Լեռնային Ղարաբաղում, Հռոմի ստատուտի վավերացում Հայաստանում, տարածաշրջանային անվտանգություն, Արևմուտքի և Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում: Քաղաքական օրակարգի այս բոլոր կետերի շուրջ տարաձայնություններ կան։ Բայց իրավիճակի առանձնահատուկ սրություն է ավելացնում երկու կողմից հնչող բառապաշարը։ «Անհեթեթություն», «անտակտության եզրին գտնվող մի բան»։ Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար. Զախարովան` ՓաշինյանինՄարկեդոնովը վստահ է, որ այս իրավիճակում մեծ սխալ կլիներ անձերի անցնել և խնդիրների ամբողջ խորությունը սահմանափակել վիճաբանության ձևաչափով:Խոսելով Ռուսաստանի մտահոգությունների մասին՝ փորձագետը պարզաբանումէ, որ դրա՝ որպես ավելի մեծ տերության համար սպառնալիքները ձևակերպվում են ոչ այնքան առանձին երկրի համատեքստում, որքան գլոբալ դիմակայության տեսանկյունից, որտեղ տարբեր պետություններ և տարածաշրջաններ միանում են դրա հիմնական հակառակորդներին կամ էլ չեն միանում։ Այս առումով Հայաստանի հնարավոր հեռացումը դեպի Արևմուտք Վրաստանի կամ Ուկրաինայի «հետքերով», դիտվում է որպես առանցքային խնդիր, քանի որ նման սցենարի դեպքում տարածաշրջանը դառնում է միատարր տարածք, որը ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ձևավորում են ամբողջությամբ իրենց հարմար ձևով։Ինչ վերաբերում է Երևանի վախերին, ապա, Մարկեդոնովի կարծիքով, թեև հայկական քաղաքական գործիչներն ու հասարակությունը Լեռնային Ղարաբաղը որպես պետական ինքնության գլխավոր տարր այլևս չեն դիտարկում, դրա կորուստը սարսափեցնում է: Ընդ որում, ոչ միայն որպես պարտության տեսանելի ապացույց, այլև որպես բուն Հայաստանի Հանրապետությունը «շագրենի կաշվի» վերածելու մեկնարկային պահ։Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանը տեսնել ավելի ենթարկվող՝ առանց բազմավեկտորության և այլ դիվերսիֆիկացիայի։ Բայց Հայաստանն էլ է նույնն ուզում, միայն թե ՀՀ մասշտաբները շատ ավելի փոքր են։ Այստեղից են բխում հույզերի բարձրացող աստիճանը և գործընկերոջ գործողությունները ներկայացնելու փորձերը՝ որպես իռացիոնալ մի բան, որը չի նպաստում իրական դաշնակցության ոգուն:ՌԴ-ն Հայաստանից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտի վերաբերյալ. ԶախարովաՄոսկվան Երևանի տարբեր «շրջադարձերից» զգուշանալու պատճառներ ունի։ Գաղտնիք չէ, որ Արևմուտքը ձգտում է դուրս մղել ՌԴ-ին Կովկասից և վարկաբեկել դրա բոլոր նախաձեռնությունները (ռուսական խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում այստեղ առանցքային պահ է)։ Բայց նույնպիսի պատճառներունի Երևանը, երբ պնդում է, որ Մոսկվայից եկող ազդանշաններն ավելի մեծ որոշակիություն ու հստակություն պետք է ունենան։Անշուշտ, դաշնակիցների շահերի բախումը կովկասյան «նոու-հաու» չէ, նման փոխգործակցության բազմաթիվ նմանատիպ օրինակներ կան։ Սակայն ՀՀ-ի և ՌԴ-ի համար անհրաժեշտ են իրենց սեփական կարգավորումները, և պնդումը, որ ուրիշներն էլ խնդիրներ ունեն, չի աշխատի։Լաչինի միջանցքի իրավիճակը ՀՀ–ի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքն է. ԶախարովաՄարկեդոնովն առանցքային պահ է համարում երկկողմ հաղորդակցության մեջ «արտահոսքի» շտկումը` հատկապես հաշվի առնելով, որ Արևմուտքը հմտորեն օգտվում է առկա խնդիրներից։ Զգացմունքների մոլեգնությունը նվազեցնելու համար շատ հարցեր պետք է ոչ հրապարակային ռեժիմ տեղափոխվեին։Քաղաքագետը վստահ է, որ այսօր չափազանց կարևոր է պահպանել «սկանդինավյան» հանգստություն, չկորցնել ինքնատիրապետումն ու սթափությունը։ Այլ ճանապարհ պարզապես չկա:
երևան
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26694569_63:0:2794:2048_1920x0_80_0_0_7fea95518138af75ce5b54b1819fe90d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բաքու, սերգեյ մարկեդոնով
երևան, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բաքու, սերգեյ մարկեդոնով
Սկանդինավյան հանգստություն է պետք. Մարկեդոնովը` Երևանի և Մոսկվայի հակասությունների մասին
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է առաջին հերթին վերացնեին երկկողմ հաղորդակցության «արտահոսքերը» և շատ կարևոր հարցերի քննարկումը ոչ հրապարակային ռեժիմ տեղափոխեին։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունները հակասությունների համակարգային վերլուծության կարիք ունեն՝ առճակատման ձագար գլորվելուց խուսափելու համար։ Telegram-ի իր ալիքում այս մասին գրել է հայտնի ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով երկու երկրների իշխանությունների առանձին ներկայացուցիչների հեռակա բանավեճը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակի մասին նորություններն ավելի հաճախ են Երևանի ու Մոսկվայի փոխադարձ հավակնությունների մասին հաղորդագրություններ պարունակում: Խաղաղապահ առաքելություն Լեռնային Ղարաբաղում, Հռոմի ստատուտի վավերացում Հայաստանում, տարածաշրջանային անվտանգություն, Արևմուտքի և Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում: Քաղաքական օրակարգի այս բոլոր կետերի շուրջ տարաձայնություններ կան։ Բայց իրավիճակի առանձնահատուկ սրություն է ավելացնում երկու կողմից հնչող բառապաշարը։ «Անհեթեթություն», «անտակտության եզրին գտնվող մի բան»։
Մարկեդոնովը վստահ է, որ այս իրավիճակում մեծ սխալ կլիներ անձերի անցնել և խնդիրների ամբողջ խորությունը սահմանափակել վիճաբանության ձևաչափով:
«Առավել քան երբևէ կարևոր է հակասությունների համակարգային հիմքերին նայել։ Եվ փորձել զգալ առճակատման ձագարի մեջ սահելուց խուսափելու և զսպման մեխանիզմները: Ամեն ինչ կորցնելն ավելի հեշտ է, քան ձեռք բերելն ու պահելն այն, ինչի վրա տարիներով, դարերով աշխատել ես», - գրում է նա։
Խոսելով Ռուսաստանի մտահոգությունների մասին՝ փորձագետը պարզաբանումէ, որ դրա՝ որպես ավելի մեծ տերության համար սպառնալիքները ձևակերպվում են ոչ այնքան առանձին երկրի համատեքստում, որքան գլոբալ դիմակայության տեսանկյունից, որտեղ տարբեր պետություններ և տարածաշրջաններ միանում են դրա հիմնական հակառակորդներին կամ էլ չեն միանում։ Այս առումով Հայաստանի հնարավոր հեռացումը դեպի Արևմուտք Վրաստանի կամ Ուկրաինայի «հետքերով», դիտվում է որպես առանցքային խնդիր, քանի որ նման սցենարի դեպքում տարածաշրջանը դառնում է միատարր տարածք, որը ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ձևավորում են ամբողջությամբ իրենց հարմար ձևով։
Ինչ վերաբերում է Երևանի վախերին, ապա, Մարկեդոնովի կարծիքով, թեև հայկական քաղաքական գործիչներն ու հասարակությունը Լեռնային Ղարաբաղը որպես պետական ինքնության գլխավոր տարր այլևս չեն դիտարկում, դրա կորուստը սարսափեցնում է: Ընդ որում, ոչ միայն որպես պարտության տեսանելի ապացույց, այլև որպես բուն Հայաստանի Հանրապետությունը «շագրենի կաշվի» վերածելու մեկնարկային պահ։
«Սեփական ռեսուրսներ երկիրը չունի, Ռուսաստանից ավելին են ակնկալում, քան այսօր, «այստեղ և հիմա այն կարող է տալ»։ Չստանալով ուզածը՝ թե՛ վերնախավը, թե՛ հասարակության մի մասը դժգոհում են, հապճեպ ու առանց որևէ համակարգի փորձում են ՌԴ-ին «փոխարինող» գտնել ու արագ ինչ-որ «անվտանգության կոնսորցիում» հավաքել։ Այս պահին բացասական ներուժի հանդիպում է տեղի ունենում: Ակնկալիքների և իրական պատկերի անհամապատասխանություն», - կարծում է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանը տեսնել ավելի ենթարկվող՝ առանց բազմավեկտորության և այլ դիվերսիֆիկացիայի։ Բայց Հայաստանն էլ է նույնն ուզում, միայն թե ՀՀ մասշտաբները շատ ավելի փոքր են։ Այստեղից են բխում հույզերի բարձրացող աստիճանը և գործընկերոջ գործողությունները ներկայացնելու փորձերը՝ որպես իռացիոնալ մի բան, որը չի նպաստում իրական դաշնակցության ոգուն:
Մոսկվան Երևանի տարբեր «շրջադարձերից» զգուշանալու պատճառներ ունի։ Գաղտնիք չէ, որ Արևմուտքը ձգտում է դուրս մղել ՌԴ-ին Կովկասից և վարկաբեկել դրա բոլոր նախաձեռնությունները (ռուսական խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում այստեղ առանցքային պահ է)։ Բայց նույնպիսի պատճառներունի Երևանը, երբ պնդում է, որ Մոսկվայից եկող ազդանշաններն ավելի մեծ որոշակիություն ու հստակություն պետք է ունենան։
«Թուրքիայի և Ադրբեջանի կրիտիկական կարևորությունը մեր երկրի համար (ՌԴ–ի,–խմբ.) առիթ չէ ռուսական դիրքորոշումը Բաքվի և Անկարայի մոտեցումների հետ նույնացնելու համար։ Ավելի հստակ մանրամասներ են պետք», – վստահ է հեղինակը:
Անշուշտ, դաշնակիցների շահերի բախումը կովկասյան «նոու-հաու» չէ, նման փոխգործակցության բազմաթիվ նմանատիպ օրինակներ կան։ Սակայն ՀՀ-ի և ՌԴ-ի համար անհրաժեշտ են իրենց սեփական կարգավորումները, և պնդումը, որ ուրիշներն էլ խնդիրներ ունեն, չի աշխատի։
Մարկեդոնովն առանցքային պահ է համարում երկկողմ հաղորդակցության մեջ «արտահոսքի» շտկումը` հատկապես հաշվի առնելով, որ Արևմուտքը հմտորեն օգտվում է առկա խնդիրներից։ Զգացմունքների մոլեգնությունը նվազեցնելու համար շատ հարցեր պետք է ոչ հրապարակային ռեժիմ տեղափոխվեին։
Քաղաքագետը վստահ է, որ այսօր չափազանց կարևոր է պահպանել «սկանդինավյան» հանգստություն, չկորցնել ինքնատիրապետումն ու սթափությունը։ Այլ ճանապարհ պարզապես չկա: