00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերի 23–ին սահմանամերձ Խաչիկ գյուղում կկայանա գաթայի ամենամյա փառատոնը

© Sputnik / Asatur YesayantsԳաթայի փառատոն
Գաթայի փառատոն - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Գաթայի փառատոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փառատոնի ընթացքում Խաչիկ գյուղի բնակիչները մոտ 30 տաղավարներում ներկայացնելու են իրենց արտադրանքը, որպեսզի պոտենցիալ հաճախորդներ գտնեն և կարողանան իրենց մթերքներն իրացնել։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 23–ին Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղում կկայանա գաթայի ամենամյա փառատոնը, որի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու ամենամեծ գաթան, որն այս տարի նախատեսվում է պատրաստել 4 մետր և ավելի տրամագծով։ Տեղեկությունը ասուլիսում հայտնեց «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության երիտասարդական ծրագրերի համակարգող Արուս Ներսիսյանը։
«Փառատոնի մեկնարկը նախատեսում ենք ժամը 12–ին։ Լինելու է գաթայի օրհնության կարգ, այնուհետև փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվելու է ազգային երգով ու պարով»,–ասաց նա։
Փառատոնի ընթացքում Խաչիկ գյուղի բնակիչները մոտ 30 տաղավարներում ներկայացնելու են իրենց արտադրանքը, որի համար նախապատրաստվում են մեկ տարի։
«Սա շատ մեծ հնարավորություն է իրենց համար, որպեսզի գտնեն պոտենցիալ հաճախորդներ և կարողանան իրենց մթերքներն իրացնել»,–ասաց Ներսիսյանը։
Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել ոչ միայն տարատեսակ միջուկներով, այլև ավանդական դարձած ամենամեծ գաթան։ Գաստրոտուրիզմը խթանելու համար փառատոնի շրջանակներում մասնակիցները կարող են օգտվել արկածային տուրիզմից, քայլարշավներից։ Փառատոնի մուտքն անվճար է։
Հավելենք, որ Գաթայի ավանդական դարձած փառատոնին ամեն տարի թխվող հայկական գաթան էլ ավելի է մեծանում։ 2017թ.-ին այն գրանցվել է Դյուցազնագրքում (3 մ 70 սմ տրամագծով), ու հետագայում դրա տրամագիծը տարեցտարի մեծացել է։
Լրահոս
0