00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանի բացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 10 անգամ կաճի

© Sputnik / Aram NersesyanՄարգարայի կամուրջը հայ-թուրքական սահմանին
Մարգարայի կամուրջը հայ-թուրքական սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Մարգարայի կամուրջը հայ-թուրքական սահմանին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկություններ չունի Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի բացման մասին և դա բավականին բարդ գործընթաց է անվանում։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Հայ-թուրքական ապրանքաշրջանառության մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում կազմում է 1%: Երևանի և Անկարայի միջև ուղիղ առևտուր սկսելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 10 տոկոսի և ավելի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ այդ կապակցությամբ սեփական վերլուծություն չունեն, իսկ տվյալները միջինացված են և տրամադրվել են մի շարք միջազգային կառույցների կողմից։
Այսպես, Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանից Թուրքիա արտահանման ներուժը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի 15-19%-ը։ Գերմանական German Economic Team խորհրդատվական ընկերության տվյալներով՝ Երևանի և Անկարայի միջև ուղիղ առևտրի հաստատումը կհանգեցնի Հայաստանից Թուրքիա արտահանման մասնաբաժնի աճին՝ մինչև ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 6,7%-ը, իսկ Թուրքիայից ներմուծումը կարող է հասնել Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալի 12,8%-ին։
Միևնույն ժամանակ, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կանխատեսում է Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտի կրճատում 30-50%-ով:
«Ծով չունեցող ցանկացած պետության համար հարևան երկրները հանդիսանում են ոչ միայն արտաքին շուկաներ, այլև տարանցիկ երթուղիներ դեպի երրորդ երկրներ»,-ասվում է պատասխանում:
Գերատեսչությունում ընդգծել են, որ երկու հարևան երկրների (Ադրբեջանի և Թուրքիայի) հետ սահմանի փակ լինելը նվազեցնում է Հայաստանի արտաքին առևտրի հնարավորությունները, սահմանափակում է բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիները: Սա բացասաբար է անդրադառնում նաև բեռնափոխադրումների շուկայում մեր երկրի մրցունակության վրա և հանգեցնում է դրանց բարձր արժեքին։
Ներկայումս «Լոգիստիկայի արդյունավետության ինդեքսի» համաձայն՝ Հայաստանն աշխարհի 186 երկրների շարքում 96-րդ տեղն է զբաղեցնում:
Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները չենք ուզում կապել իրար. Փաշինյան
Զարգացման Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհի գործարկումը, բացի ֆինանսական շահից, կավելացնի բեռնափոխադրումների ծառայությունների հասանելիությունը: Նշվում է, որ դա ձեռնտու կլինի ոչ միայն Հայաստանին, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին:
Էկոնոմիկայի նախարարությունում չեն բացառում, որ Թուրքիայի տարածքով ցամաքային երթուղին կարող է նվազեցնել Վրաստանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումների ծավալները:
«Դա կարող է լինել այն դեպքում, եթե նոր ուղին արտահանողի կամ ներմուծողի համար լինի առավել քիչ ծախսատար կամ ավելի նպատակահարմար, հատկապես այն պարագայում, երբ նոր տրանսպորտային ուղին առավել արդյունավետ լինի առևտրաշրջանառության և մասնավորապես՝ 3-րդ երկրների հետ առևտրի համար որպես տարանցիկ բեռնափոխադրումների այլընտրանք»,-նշել են գերատեսչությունում:
Ներկայումս Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալի առյուծի բաժինը՝ 99,9 տոկոսը, բաժին է ընկնում ցամաքային երթուղուն (Վրաստանի տարածքով), և միայն 0,01 տոկոսն է առաքվում օդով։ 2022 թվականի արդյունքներով՝ Թուրքիան օդային ճանապարհով Հայաստան է ներմուծել 3,1 տոննա բեռ, իսկ բեռնատարներով, Վրաստանի տարածքով՝ 24903,8 տոննա։
Ավելի վաղ գրել էինք, որ Երևան-Մարգարա-Ստամբուլ (Թուրքիայի տարածքով) նոր երթուղով ապրանքների տեղափոխման դեպքում 40 տոննա կշռող բեռնատարը (տրանսպորտային միջոցի քաշը գումարած բեռը- խմբ.) ճանապարհին գտնվելու ժամանակը կկրճատի գրեթե երեք ժամով, իսկ վառելիքի տնտեսումը կկազմի 75 լիտր (դիզվառելիքի այսօրվա գներով՝ 37,5 հազար դրամ):
Լրահոս
0