https://arm.sputniknews.ru/20230905/lgh-askerani-shrjanum-ardzanagrvel-e-hradadari-rezhimi-khakhtum-rd-pn-65359681.html
ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ
ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ 05.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-05T20:14+0400
2023-09-05T20:14+0400
2023-09-05T20:15+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
հրադադար
ասկերան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380990_0:0:1601:901_1920x0_80_0_0_6fd0290de8b2e3eca62095d53708f676.jpg
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։Հաղորդագրության համաձայն` միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի չորս խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆԵռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ասկերան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380990_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ccd0a1e333a7653251f711ff5507be00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, հրադադար, ասկերան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ, խաղաղապահներն արցախում, հրադադար, ասկերան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին
ամենօրյա տեղեկագրում։ Հաղորդագրության համաձայն` միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: