https://arm.sputniknews.ru/20230905/hh-nakhagahy-despanneric-3-in-het-e-kanchel-ev-nvor-nshanakumner-arel-65325838.html
ՀՀ նախագահը դեսպաններից 3-ին հետ է կանչել և նոր նշանակումներ արել
ՀՀ նախագահը դեսպաններից 3-ին հետ է կանչել և նոր նշանակումներ արել
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Արզումանյանը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Լեհաստանում, իսկ Աննա Աղաջանյանը` Շվեդիայում։ 05.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-05T12:34+0400
2023-09-05T12:34+0400
2023-09-05T12:43+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
դեսպան
նշանակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61263631_0:0:2000:1125_1920x0_80_0_0_acc8c4f06668a492cf5707c78991ed19.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի դեսպաններից երեքին հետ է կանչել պաշտոններից և նոր նշանակումներ արել։ Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։Ըստ այդ փաստաթղթերի` Խաչատուրյանը Աննա Աղաջանյանին հետ է կանչել Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Արզումանյանին` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Արզումանյանը։Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։ՀՀ նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել, որով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը, նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ–ում արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։Հիշեցնենք` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2019 թվականի փետրվարին, իսկ Աննա Աղաջանյանը Բելգիայում ՀՀ դեսպանի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին։ Սամվել Մկրտչյանը Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան էր նշանակվել 2018 թվականի նոյեմբերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61263631_0:0:1732:1298_1920x0_80_0_0_8ec526b7a7632e4a479a521f68b5241d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, դեսպան, նշանակում
հայաստան, վահագն խաչատուրյան, դեսպան, նշանակում
ՀՀ նախագահը դեսպաններից 3-ին հետ է կանչել և նոր նշանակումներ արել
12:34 05.09.2023 (Թարմացված է: 12:43 05.09.2023) Ալեքսանդր Արզումանյանը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Լեհաստանում, իսկ Աննա Աղաջանյանը` Շվեդիայում։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի դեսպաններից երեքին հետ է կանչել պաշտոններից և նոր նշանակումներ արել։ Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ այդ փաստաթղթերի` Խաչատուրյանը
Աննա Աղաջանյանին հետ է կանչել Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից, իսկ
Ալեքսանդր Արզումանյանին` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն
նշանակվել է Ալեքսանդր Արզումանյանը։
Աննա Աղաջանյանը
նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։
ՀՀ նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել, որով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին`
Միսակ Բալասանյանը, նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ–ում արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։
Հիշեցնենք` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Շվեդիայի Թագավորությունում
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2019 թվականի փետրվարին, իսկ Աննա Աղաջանյանը Բելգիայում ՀՀ դեսպանի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին։ Սամվել Մկրտչյանը Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան էր նշանակվել 2018 թվականի նոյեմբերին։