00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռավար աշխատանք` ոչ միայն արտակարգ պայմաններում. ԱԺ–ում կքննարկեն նախագիծը

© Sputnik / Gor MargaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ակնկալվում է, որ հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ փոփոխությունները կբերի արդյունավետության բարձրացմանը և, ըստ էության, նոր աշխատուժ ներգրավելուն այլ երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հեռավար աշխատանքի վերաբերյալ ավելի ճկուն կարգավորումներ կլինեն՝ ապահովելով աշխատանքի ավելի արդյունավետ կատարումը։ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը քննարկվելուց հետո ներկայացվել է խորհրդարանի 6–րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար։
Ավելի վաղ նախագիծը հավանության էր արժանացել կառավարության կողմից։
«Աշխարհում տարբեր երկրների օրինակով՝ հեռավար աշխատանքը իր դրական ազդեցությունն է թողնում արտադրողականության, արդյունավետության վրա։ Եվ այդ միտումները շարունակվում են»,– հեռավար աշխատանքի մեխանիզմների մասին նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Նա նշեց, որ գործատու–աշխատող հարաբերությունները գնալով զարգանում են ամբողջ աշխարհում, և անհրաժեշտություն է ծագել ամբողջական կարգավորել հեռավար աշխատանքի մեխանիզմները։
Սարգսյանը որպես սահմանում նշեց՝ հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումն է առանց աշխատանքի վայր ներկայանալու, եթե աշխատանքային բնույթը թույլ է տալիս այն կատարելու, և կա գործատու–աշխատողի միջև համաձայնություն։
«Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ հարցերը որոշվում են գործատուի ու աշխատողի գրավոր համաձայնությամբ: Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև գործատուի համար իր հասանելիությունը` փոխադարձ համաձայնեցված եղանակով»,–նշեց փոխնախարարը։
Նաև առանձին կարգավորում կա օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ` աշխատանքային պարտականությունների իրականացման հեռավար եղանակով, երբ օտարերկրացիները Հայաստանում չեն լինի ու նրանց համար անհրաժեշտություն չի լինելու կացության քարտ ստանալը։
«Հույս ունենք այս ամենը կբերի արդյունավետության բարձրացմանը և ըստ էության նոր աշխատուժ ներգրավելուն այլ երկրներից, որը կնպաստի տարբեր ոլորտներում վարձատրողականության աճին և նաև տնտեսության աճին»,–հավելեց նա։
Հայաստանում հեռավար աշխատանքի կանոնները աշխատանքային օրենսգրքում ներդրվել են 2020 թվականի մայիսին, բայց միայն արտահաստիքային և արտակարգ իրավիճակների համար։ Այժմ առաջարկվում է դրանք հաստատել նաև սովորական աշխատանքային պայմանագրերի համար։
Լրահոս
0