https://arm.sputniknews.ru/20230905/1-tvonna-kvokaini-gvortsvov-varchakan-varujty-kasecvel-e-kalanavvorin-chhajtnaberelu-pattsharvov-65326492.html
1 տոննա կոկաինի գործով վարչական վարույթը կասեցվել է կալանավորին «չհայտնաբերելու» պատճառով
1 տոննա կոկաինի գործով վարչական վարույթը կասեցվել է կալանավորին «չհայտնաբերելու» պատճառով
Sputnik Արմենիա
Ի դեպ, «Մրգենի» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Աթաջանյանը մինչ օրս կալանավորված է։ 05.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-05T12:47+0400
2023-09-05T12:47+0400
2023-09-05T15:25+0400
կոկաին
միհրան պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68862314_47:64:1440:848_1920x0_80_0_0_bbcbc1747720699228dc270d6efd1cb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հունիսի 15-ին կասեցնել է 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուի հայտարարագրման հարցով վարչական վարույթը` վարույթի հասցեատիրոջը՝ «Մրգենի» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Աթաջանյանին չհայտնաբերելու պատճառով։ Այս մասին հայտնել են գործակալությունից Hetq.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան։«Վարչական վարույթի կասեցման պատճառը առնվազն տարօրինակ է, քանի որ հայտնի է, որ դեռ մայիսի 30-ին Լևոն Աթաջանյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, իսկ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում»,– գրված է կայքում։Նշվում է, որ Լևոն Աթաջանյանը մինչ օրս կալանավորված է։Ավելի վաղ Միհրան Պողոսյանը տեսաուղերձով հայտնել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուն ինքն է, այնինչ , ըստ հայտարարագրի` Լևոն Աթաջանյանն է։Վերոհիշյալ վարույթի շրջանակներում ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը պետք է պարզեր՝ արդյոք «Մրգենի» ՍՊԸ-ն անզգուշությամբ էր սխալ ներկայացրել Իրական շահառուի հայտարարագիրը, թե՞ կեղծ տվյալներ էր ներկայացրել։Գործի քննությունը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին։Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթում նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։ԱԱԾ-ն էլ հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68862314_33:0:1366:1000_1920x0_80_0_0_e2fe9662ad3f5e3ff69d1174434535a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոկաին, միհրան պողոսյան
1 տոննա կոկաինի գործով վարչական վարույթը կասեցվել է կալանավորին «չհայտնաբերելու» պատճառով
12:47 05.09.2023 (Թարմացված է: 15:25 05.09.2023) Ի դեպ, «Մրգենի» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Աթաջանյանը մինչ օրս կալանավորված է։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հունիսի 15-ին կասեցնել է 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուի հայտարարագրման հարցով վարչական վարույթը` վարույթի հասցեատիրոջը՝ «Մրգենի» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Աթաջանյանին չհայտնաբերելու պատճառով։ Այս մասին հայտնել են գործակալությունից
Hetq.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան։
«Վարչական վարույթի կասեցման պատճառը առնվազն տարօրինակ է, քանի որ հայտնի է, որ դեռ մայիսի 30-ին Լևոն Աթաջանյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, իսկ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում»,– գրված է կայքում։
Նշվում է, որ Լևոն Աթաջանյանը մինչ օրս կալանավորված է։
Ավելի վաղ
Միհրան Պողոսյանը տեսաուղերձով հայտնել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի իրական շահառուն ինքն է, այնինչ , ըստ հայտարարագրի` Լևոն Աթաջանյանն է։
Վերոհիշյալ վարույթի շրջանակներում ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը պետք է պարզեր՝ արդյոք «Մրգենի» ՍՊԸ-ն անզգուշությամբ էր սխալ ներկայացրել Իրական շահառուի հայտարարագիրը, թե՞ կեղծ տվյալներ էր ներկայացրել։
Գործի քննությունը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթում նավահանգստով։ Դրանից հետո
Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
ԱԱԾ-ն էլ հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: