00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի հետ բաց քննարկումներ ենք անցկացնում. Կոստանյանը` անվտանգության խնդիրների մասին

© Photo : Facebook / Vahan KostanyanՎահան Կոստանյան
Վահան Կոստանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
Վահան Կոստանյան
Բաժանորդագրվել
ՀՀ փոխարտգործնախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, արդյոք Մոսկվան հայտարարել է Հարավային Կովկասից հեռանալու մտադրության մասին, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայ դիվանագետները ռուսաստանցի գործընկերների հետ մշտապես պարզ և բաց քննարկումներ են ունենում, որոնք կապված են անվտանգության հետ։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով հարցին` արդյոք ռուս գործընկերներին հարցնում են Հարավային Կովկասից հեռանալու ՌԴ հնարավոր մտադրությունների մասին։
«Մեր ռուսաստանցի գործընկերների հետ մենք շատ բաց և պարզ քննարկումներ ենք ունենում, արտահայտում ենք այն դժգոհությունները, որոնք կապված են Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականության կամ բացակայող քայլերի հետ։ Քննարկումներ տարվում են բոլոր հարցերի շուրջ»,– նշեց Կոստանյանը։
Փոխնախարարը միաժամանակ չպատասխանեց այն հարցին, թե ինչու ռուսական կողմը, իր կարծիքով, չի կատարում իր պարտավորությունները։ Նա միայն հավելեց, որ այդ հարցը հայ դիվանագետներն ուղղում են քննարկումների ժամանակ։
Կոստանյանի խոսքով` երբ նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, Երևանն ակնկալում էր մի փոքր այլ, ավելի ադեկվատ արձագանք ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե պատմության մեջ եղել են օրինակներ, երբ Ռուսաստանը լքել է Հարավային Կովկասը։ Նա նշել էր` կան պրոցեսներ, որոնք հանգեցնում են մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, և մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ (տարածաշրջանում. խմբ) չէ: Նա շեշտել էր, որ այդ հանգամանքը մտահոգում է հայկական կողմին։
Տեղ–տեղ չի կարող, տեղ–տեղ չի ուզում. Փաշինյանը` Արցախում ՌԴ–ի պարտավորությունների մասին
Լրահոս
0