00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետգույքի փչացու՞մ, թե՞ անհրաժեշտ անվտանգություն. ի՞նչ է արվում Ծիծեռնակաբերդի ճեմուղում

© Sputnik / Aram NersesyanԾիծեռնակաբերդ բարձրացող ճեմուղին
Ծիծեռնակաբերդ բարձրացող ճեմուղին - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
Ծիծեռնակաբերդ բարձրացող ճեմուղին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանը պնդում է`սալիկներն արդեն պիտանի չէին ծանր տեխնիկայի անցման համար, որոշմանն ընդդիմացող քաղաքացիներն էլ վստահ են` ընդամենը պետական միջոցների վատնում է արվում։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. Դեպի Ծիծեռնակաբերդ տանող սալիկապատ ճեմուղին վերակառուցվում է, տոմետները հանվում են և ասֆալտով փոխարինվում։ Արդեն երկրորդ օրն է` մի խումբ երևանցիներ աղմուկ են բարձրացրել` քաղաքի ևս մի դիմագիծ ունեցող հատված է ավերվում։ Spuntik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Նալբանդյանը հայտնեց` որքան էլ հիշողությունները բոլորիս համար կարևոր են, բայց առաջնայինը երևանցիների անվտանգությունն է։ Այդ նպատակով էլ ճեմուղու ամբողջ տոմետը հանվում է և դրա փոխարեն մոտ 250 մետր երկարությամբ ասֆալտ է արվելու։
«Սա մեքենաների համար որպես առօրյա ճանապարհ չի օգտագործվելու, այլ երբ համալիրում միջոցառումներ տեղի ունենան կամ, Աստված մի արասցե, հրդեհ կամ արտակարգ պատահարներ լինեն, այդ պարագայում և՛ շտապօգնության, և՛ հրշեջ մեքենաները կարողանան անցնել։ Այսինքն` այլընտրանքային ճանապարհ է»,– ասաց Նալբանդյանը։
Շեշտեց` ներկայումս առկա սալիկապատ ճանապարհը մոտ 50 տարվա է և պիտանի չէ ծանր տեխնիկայի անցման համար։ Բացի այն, որ ճանապարհն ասֆալտապատվում է, այն նաև լայնացվում է։
Հնարավո՞ր չէր արդյոք ասֆալտին այլընտրանք գտնել` ճեմուղու գեղեցկությունը չփչացնելու համար, Նալբանդյանն ասաց` ցավոք, ոչ։ Նշեց, որ աշխատանքներն ամբողջությամբ կազմակերպվել են գնումների մասին օրենքին համապատասխան։ Խոստացավ` ավելի ուշ և՛ շինաշխատանքներ իրականացնող ընկերության անունն ասել, և՛ հրապարակել պայմանագրով արձանագրված ժամկետները։
Ճեմուղում կատարվող շինաշխատանքների վերաբերյալ այլ կարծիք ունի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ, «Հաղթանակ» կուսակցությունից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը։ Այն, ինչ կատարվում է, նա անվանում է «բարբարոսություն» և «վատություն» Երևանին։
«Սա հերթական անգրագետ և Երևանի հանդեպ ոչ սրտացավ մոտեցում է։ Այսօրվա քաղաքային իշխանությունները տենդերների և սուտի բարեփոխիչների ձեռը կրակն են ընկել։ Այդտեղով տարիներ շարունակ 100 հազարավոր մարդիկ քայլել են, հազարավոր մեքենաներ են անցել, այդ թվում` ծանր տեխնիկա, այդտեղ միայն 40-50 սմ բետոնային հիմք կա, այդ սալիկներն այսօրվա սալիկների նման չեն, որ մի 4-5 տարի ծառայեն, 40 տարի է` կան, դեռ մի 40-50 տարի էլ կծառայեն»,– ասում է Մնացականյանը։
Պնդում է` սա պետական գույքի փչացում է և պետական միջոցների վատնում` ճանապարհը քանդում են, որ ճանապարհ սարքեն։ Մնացականյանը հիշում է, որ թաղապետ եղած տարիներին հրավառության հետևանքով հրդեհ էր եղել, և մեքենաներն առանց խնդրի մոտեցել են, հետևաբար` լայնությունն էլ բավարար է, սալիկների ամրությունն էլ, որովհետև դրանից հետո ոչ մի սալիկ կոտրված չի եղել։
«Սա չի կարելի թույլ տալ, ամբողջ աշխարհում ասֆալտը քանդում, քար են շարում, որ հովացնեն, մենք հակառակն ենք անում։ Մի կողմից Դեմիրճյանի արձանն են դնում, մյուս կողմից Դեմիրճյանի արածն են քանդում։ Սա անհասկանալի է»,– ասաց Մնացականյանը։
Նա մատնանշեց տարբեր խնդիրներ, որոնք Ծիծեռնակաբերդի բարձունքում կան և առավել մտահոգող են, օրինակ` ոռոգման հարցը, անխնամ ծառերը, աղբի ամանների բացակայությունը, լուսավորության հարցը և այլն։ Թե ինչու է այս խնդիրների շարքում ընտրել սալիկներն ասֆալտով փոխարինելը, Մնացականյանը կասկածներ ունի` ենթադրում է` ինչ–որ մեկի տենդերն էր։ Խոստանում է, որ քաղաքի հանդեպ այսպիսի վերաբերմունքի համար պատասխանատուներն անպայման պատժվելու են օրենքով։
Նշենք, որ շինաշխատանքների ժամանակ իրավիճակն այնքան էր լարվել, որ նաև քաղաքացիներ էին բերման ենթարկվել։ Նրանց թվում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը, որը Մարությանի դիմից առաջադրված է որպես ավագանու թեկնածու, նաև շինարար Արթուր Չախոյանը։ Թե՛ Կուբատյանը, թե՛ Չախոյանն ասում են` իրենք ոչ մի ագրեսիվ կամ հանրային վտանգ ներկայացնող գործողություն չեն արել, պարզապես ներկա են եղել, սակայն բաժին են տարվել` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։ ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ծիծեռնակաբերդի տարածքից երեք անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքը կատարելու համար։
Լրահոս
0