00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվիրատվությունների կտրուկ աճն անհանգստացրել է ՀՀ կառավարությանը. վերահսկողությունը կխստանա

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե 2020 թ. Հայաստանում կատարվել է նվիրատվության 8 674 գործարք, ապա` 2021 թվականին` 12 060, 2022 թվականին` 15 765 գործարք։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. 2022 թվականին նախորդ երկու տարվա համեմատ ՀՀ–ում կտրուկ աճել են նվիրատվությունների գործարքները, որոնք ՀՀ կառավարության համար կասկածելի են։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Այդ պատճառով գործադիրը որոշել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել։
Ըստ փոխնախարարի` օրենսդրությամբ լիազոր մարմնին` ՀՀ կենտրոնական բանկին, պետք է ներկայացվեն կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ և վիճակագրություն, որպեսզի տեղեկությունները կենտրոնացվեն մեկ տեղում։
«Մենք ստեղծում ենք գործիք, որի մոնիթորինգի արդյունքում ավելի կառավարելի են դառնում փողերի լվացման հետ կապված ռիսկերը։ Օրինակ` գույքի նվիրատվության դեպքերը դեռ ներառված չէին ընդհանուր վիճակագրության մեջ»,– նշեց Մկրտչյանը
Նա տեղեկություններ ներկայացրեց, ըստ որոնց` 2020 թ. կատարվել է նվիրատվության 8 674 գործարք, 2021 թվականին` 12 060, 2022 թվականին` 15 765 գործարք։ Ստացվում է` գրեթե կրկնակի աճ։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները չբացառեցին, որ նվիրատվությունների քանակի ավելացման վրա նաև ազդել է արդեն շուրջ մեկ տարի գործող անկանխիկ գործարքների համակարգը։
«Խնդիրը միայն դա չէ, կան նաև նպաստող այլ պատճառներ ու խնդիրներ։ Օրինակ` բանկերի մի մասն անկանխիկ գործարքի ներդրումից հետո սկսել են որոշակի գումարներ գանձել` այս կամ այն գործարքն իրականացնելու համար։ Այս խնդիրը ևս պետք է կարգավորվի, ու այս մասին մենք կխոսենք ԿԲ-ի հետ»,– նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Փոխնախարար Մկրտչյանը վստահեցրեց, որ օրենսդրական այս փոփոխությունով օրինապահ քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվելու։
«Եթե նվիրատվության տվյալ գործարքը կասկածելի ու շինծու թվա, ապա առանձին կներկայացվի ԿԲ` քննարկման ու ուսումնասիրման»,– ևս մեկ անգամ ընդգծեց ՀՀ արդարդատության փոխնախարարը։
Նախագծին ընդունվեց 4 կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։ Ձեռնպահ էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Լրահոս
0