https://arm.sputniknews.ru/20230904/kyhn-sksum-e-hajaqvei-stvoragrutjunneri-stugman-gvortsyntacy-65283832.html
ԿԸՀ–ն սկսում է «ՀայաՔվեի» ստորագրությունների ստուգման գործընթացը
ԿԸՀ–ն սկսում է «ՀայաՔվեի» ստորագրությունների ստուգման գործընթացը
Sputnik Արմենիա
Նախաձեռնությունը օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T14:01+0400
2023-09-04T14:01+0400
2023-09-04T14:03+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/643/72/6437269_0:83:1600:983_1920x0_80_0_0_f1107846cd8f1c309e19416fc7a3cc83.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել է 66 քաղաքացիների դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ ներկայացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/643/72/6437269_90:0:1510:1065_1920x0_80_0_0_6381832b1e78d14bccdb3a9cdd1b85b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
ԿԸՀ–ն սկսում է «ՀայաՔվեի» ստորագրությունների ստուգման գործընթացը
14:01 04.09.2023 (Թարմացված է: 14:03 04.09.2023) Նախաձեռնությունը օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է
ԿԸՀ մամուլի ծառայությունը։
«Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել գործընթացին»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել է 66 քաղաքացիների դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։
Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը
խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի
5 տուփ ներկայացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։