https://arm.sputniknews.ru/20230904/hhum-2024-t-hulisi-1ic-70-tvokvosvov-ksahmanapakvi-gnvordi-hashvic-karucapatvoghi-gandzumy-65283617.html
ՀՀ–ում 2024 թ. հուլիսի 1–ից 70 տոկոսով կսահմանափակվի գնորդի հաշվից կառուցապատողի գանձումը
ՀՀ–ում 2024 թ. հուլիսի 1–ից 70 տոկոսով կսահմանափակվի գնորդի հաշվից կառուցապատողի գանձումը
Sputnik Արմենիա
Շատ են դեպքերը, երբ կառուցապատողը, օգտվելով օրենքի բացերից, կարողացել է հասանելիություն ունենալ գնորդի` բանկային անձեռնմխելի հատուկ հաշիվներին ու այնտեղից... 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T13:58+0400
2023-09-04T13:58+0400
2023-09-04T13:59+0400
աժ (ազգային ժողով)
օրենք
կառուցապատում
կառուցապատող
բանկ
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863091_0:60:1600:960_1920x0_80_0_0_9a3ea5afd604268c6802b55e4cdc7c62.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. 2024թ. հուլիսի 1–ից սկսած ՀՀ–ում կառուցապատողը մինչև բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության վկայականի գրանցումն ու հանձումը, անկախ շենքի կառուցվածության աստիճանից, կարող է գնորդի հատուկ հաշիվներում առկա գումարների առավելագույնը 70 տոկոսն օգտագործել։ ՀՀ ԱԺ–ում հայտարարեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ԱԺ–ում 2-րդ ընթերցմամբ քննարկվում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։Նա պարզաբանեց, որ շատ են դեպքերը, երբ կառուցապատողը, օգտվելով օրենքի բացերից, կարողացել է հասանելիություն ունենալ գնորդի` բանկային անձեռնմխելի հատուկ հաշիվներին ու այնտեղից ամբողջությամբ վերցրել է գումարները, սակայն բնակչին չի տվել բնակարան։«Ստացվում է, որ բնակիչն իր հաշվին գումար էր դրել` որպես երաշխիք` եթե բնակարանը չկառուցվի, հետ վերցնի իր այդ գումարը, սակայն այլևս այն չկա իր հաշվին։ Մինչև 2024 թ. հուլիսի 1–ը նախատեսված փոփոխություններն ուժի մեջ չեն մտնի, որպեսզի գործարարները մեկ տարվա ընթացքում իրենց գործերը կարգավորեն ու նոր պայմաններին հարմարվեն, աշխատեն։ Այսպիսով, գործարարներին հստակ մեսիջ ենք տալիս, որ այս ոլորտում գնալու ենք հստակ կարգավորման»,– նշեց Պապոյանը։2 ամիս ժամանակ են ունեցել. սեպտեմբերի 1–ից խախտում ունեցող կառուցապատողներին կտուգանենՆա վստահեցրեց, որ այս նախագծի քննարկմանը մասնակցել են բազմաթիվ կառուցապատողներ, սակայն նրանցից որևէ մեկը չի բողոքել, որ սա վատ օրենք է։ Բացի այդ, ըստ նրա, այս նախագիծը չի բերելու անշարժ գույքի թանկացման, այլ ընդամենն այն սպառողների պաշտպանության համար է։Ի դեպ, 2025 թվականից այս 70 տոկոսը կիջնի մինչև 50 տոկոսի. ըստ շենքի կառուցվածության աստիճանի` համամասնությամբ, կառուցապատողը կկարողանա վերցնել և տնօրինել գնորդի գումարները։ Այս տոկոսները հետագայում աստիճանաբար կիջնեն ընդհուպ մինչև 95 տոկոսի` ինչպես Արաբական Էմիրություններում է։ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ 2-րդ ընթերցմամբ ավելացված փոփոխություններ վերցվել են հենց Արաբական էմիրությունների օրինակով, քանի որ այստեղ անշարժ գույքի շուկան ամենազարգացածներից մեկն է։ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2–րդ ընթերցմամբ ընդունվեց հանձնաժողովի նիստում և ներկայացվեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի հաստատմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863091_127:0:1551:1068_1920x0_80_0_0_f0e8722a90cbded0c821272d2c675363.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), օրենք, կառուցապատում, կառուցապատող, բանկ, գումար
աժ (ազգային ժողով), օրենք, կառուցապատում, կառուցապատող, բանկ, գումար
ՀՀ–ում 2024 թ. հուլիսի 1–ից 70 տոկոսով կսահմանափակվի գնորդի հաշվից կառուցապատողի գանձումը
13:58 04.09.2023 (Թարմացված է: 13:59 04.09.2023) Շատ են դեպքերը, երբ կառուցապատողը, օգտվելով օրենքի բացերից, կարողացել է հասանելիություն ունենալ գնորդի` բանկային անձեռնմխելի հատուկ հաշիվներին ու այնտեղից ամբողջությամբ վերցրել է գումարները, սակայն չի տվել բնակարանը։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. 2024թ. հուլիսի 1–ից սկսած ՀՀ–ում կառուցապատողը մինչև բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության վկայականի գրանցումն ու հանձումը, անկախ շենքի կառուցվածության աստիճանից, կարող է գնորդի հատուկ հաշիվներում առկա գումարների առավելագույնը 70 տոկոսն օգտագործել։ ՀՀ ԱԺ–ում հայտարարեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
ԱԺ–ում 2-րդ ընթերցմամբ քննարկվում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Այս նախագիծը վերաբերում է 2024 թ. հուլիսի 1–ից հետո է գնորդի և կառուցապատողի միջև կնքված նոր գործարքին բնակարան ձեռք բերելու համար։ Այս 30 տոկոսն այն բարձիկն է, որ մնում է սպառողների իրավունքների պաշտպանության համար»,– ընդգծեց Պապոյանը։
Նա պարզաբանեց, որ շատ են դեպքերը, երբ կառուցապատողը, օգտվելով օրենքի բացերից, կարողացել է հասանելիություն ունենալ գնորդի` բանկային անձեռնմխելի հատուկ հաշիվներին ու այնտեղից ամբողջությամբ վերցրել է գումարները, սակայն բնակչին չի տվել բնակարան։
«Ստացվում է, որ բնակիչն իր հաշվին գումար էր դրել` որպես երաշխիք` եթե բնակարանը չկառուցվի, հետ վերցնի իր այդ գումարը, սակայն այլևս այն չկա իր հաշվին։ Մինչև 2024 թ. հուլիսի 1–ը նախատեսված փոփոխություններն ուժի մեջ չեն մտնի, որպեսզի գործարարները մեկ տարվա ընթացքում իրենց գործերը կարգավորեն ու նոր պայմաններին հարմարվեն, աշխատեն։ Այսպիսով, գործարարներին հստակ մեսիջ ենք տալիս, որ այս ոլորտում գնալու ենք հստակ կարգավորման»,– նշեց Պապոյանը։
Նա վստահեցրեց, որ այս նախագծի քննարկմանը մասնակցել են բազմաթիվ կառուցապատողներ, սակայն նրանցից որևէ մեկը չի բողոքել, որ սա վատ օրենք է։ Բացի այդ, ըստ նրա, այս նախագիծը չի բերելու անշարժ գույքի թանկացման, այլ ընդամենն այն սպառողների պաշտպանության համար է։
Ի դեպ, 2025 թվականից այս 70 տոկոսը կիջնի մինչև 50 տոկոսի. ըստ շենքի կառուցվածության աստիճանի` համամասնությամբ, կառուցապատողը կկարողանա վերցնել և տնօրինել գնորդի գումարները։ Այս տոկոսները հետագայում աստիճանաբար կիջնեն ընդհուպ մինչև 95 տոկոսի` ինչպես Արաբական Էմիրություններում է։
ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ 2-րդ ընթերցմամբ ավելացված փոփոխություններ վերցվել են հենց Արաբական էմիրությունների օրինակով, քանի որ այստեղ անշարժ գույքի շուկան ամենազարգացածներից մեկն է։
«Արաբական էմիրություններում կառուցապատողը գնորդի գումարի 95 տոկոսը կարող է ստանալ, եթե բնակարանը հանձնել է նրան։ Հինգ տոկոսը նա կկարողանա տնօրինել մեկ տարվա մեջ։ Ինչո՞ւ, քանի որ որոշ ժամանակ շահագործումից հետո բնակիչը պարզում է, որ շենքը խնդիրներ ունի, և այդ գումարը կառուցապատողը ստանում է ամբողջությամբ, երբ վերացնում է խնդիրները։ Սա նաև պատասխանատվության զգացողություն է տալիս կառուցապատողին»,– վստահեցրեց Պապոյանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2–րդ ընթերցմամբ ընդունվեց հանձնաժողովի նիստում և ներկայացվեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի հաստատմանը։