https://arm.sputniknews.ru/20230904/hh-zu-razmakan-bzhishknery-germaniajum-masnakcum-en-zvoravarzhutjunneri-65315576.html
Հայ ռազմական բժիշկները Գերմանիայում մասնակցում են զորավարժությունների
Հայ ռազմական բժիշկները Գերմանիայում մասնակցում են զորավարժությունների
Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։ 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T22:03+0400
2023-09-04T22:03+0400
2023-09-04T22:03+0400
զորավարժություններ
հայաստան
գերմանիա
հոսպիտալ
բժիշկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/04/65314882_0:0:1280:721_1920x0_80_0_0_53eb1b0b36ce6b848b509440ae6ea67e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմը մասնակցում է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Այն մեկնարկել է օգոստոսի 28-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 23-ը, անցկացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում։Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։ «Միաձուլված սուր-2023»–ին մասնակցում է 17 երկիր:
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/04/65314882_113:0:1250:853_1920x0_80_0_0_ae7b5b4bb07e153512ae9f1f0e8c3891.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, հայաստան, գերմանիա, հոսպիտալ, բժիշկ
զորավարժություններ, հայաստան, գերմանիա, հոսպիտալ, բժիշկ
Հայ ռազմական բժիշկները Գերմանիայում մասնակցում են զորավարժությունների
ՀՀ ԶՈւ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմը մասնակցում է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այն մեկնարկել է օգոստոսի 28-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 23-ը, անցկացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում։
«ՀՀ ԶՈւ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։ Նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։ Հայկական դաշտային հոսպիտալի բժշկական անձնակազմն ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին և հագեցվածությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։ «Միաձուլված սուր-2023»–ին մասնակցում է 17 երկիր: