https://arm.sputniknews.ru/20230904/elektramvobilneri-hajkakan-shukan-pvoqr-e-bajc-zarganum-e-pvordzagety-eatm-nvormeri-masin-65214486.html
Էլեկտրամոբիլների հայկական շուկան փոքր է, բայց զարգանում է. փորձագետը՝ ԵԱՏՄ նորմերի մասին
Էլեկտրամոբիլների հայկական շուկան փոքր է, բայց զարգանում է. փորձագետը՝ ԵԱՏՄ նորմերի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ–ում շահագործվում է ավելի քան 12 հազար էլեկտրամոբիլ, որոնց համար ամբողջ հանրապետությունում գործում է 140 լիցքավորիչ կայան։ Փորձագետների գնահատմամբ` դա... 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T08:55+0400
2023-09-04T08:55+0400
2023-09-04T08:55+0400
էլեկտրամոբիլ
հայաստան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549984_3:0:1598:897_1920x0_80_0_0_8a8ddf16a8c8a728ac91ab4126973322.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում էլեկտրամոբիլների լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման մասին փաստաթուղթը գուցե առաջին քայլը լինի ընդհանուր ստանդարտի ներդրման ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ-ում էլեկտրամոբիլների խմբի համահամակարգող, էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել միության տարածքում էլեկտրամոբիլների լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման մասին փաստաթղթին։Ըստ Հարությունյանի` այս փաստաթուղթն ավելի շատ խորհրդատվական բնույթ ունի` խրախուսելու առանց այն էլ զարգացող ոլորտը։Նա հիշեցնում է, որ ՀՀ–ն ունի էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաներ։ Քվոտաներ ունեն նաև Ղազախստանն ու Բելառուսը։ Ընթացիկ տարվա դեկտեմբերի 31–ին քվոտավորման ժամկետն ավարտվում է, սակայն Հայկ Հարությունյանը հույս ունի, որ ժամկետը մեկ–երկու տարով ևս կերկարաձգվի։Էլեկտրամոբիլների հարցում պետության աջակցությունը, ըստ նրա, ներմուծուման ազատումն է ԱԱՀ–ից ու մաքսատուրքից։Թեև հայկական շուկան փոքր է, սակայն այստեղ, ըստ նրա, արդեն իսկ հնարավոր է գտնել առաջատար գերմանական ընկերություններից մինչև չինական նորաբաց ընկերությունների արտադրանք։ Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք մյուս շուկաների հետ համեմատած շատ ավելի մատչելի են։«Էլեկտրամոբիլի արտադրության շատ քիչ ընկերություններ կան, որոնք պաշտոնապես են ներմուծում Հայաստան կամ արտադրում հենց մեր երկրի համար, քանի որ մենք շատ փոքր շուկա ունենք։ Դրա փոխարեն մենք ունենք մեծ քանակի Չինաստանի շուկայի համար արտադրված շատ մատչելի գներով մեքենաներ, որոնց հետ կապված ծառայությունները սեփական ուժերով իրականացնում են տեղական բազմաթիվ ընկերություններ։ Նրանք անգամ 1-3 տարվա երաշխիք են տալիս»,– վստահեցրեց Հարությունյանը։ Հայկական ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկելՆրա ներկայացրած տվյալներով` ՀՀ–ում շահագործվում է 11–12 հազար էլեկտրամոբիլ։ Ի դեպ, այս թվի մեջ չեն մտնում նրանք, որոնք ներկրվել են ՀՀ, ապա վերարտահանվել։«Էկոքարս» ընկերության համահիմնադրի խոսքով` էլեկտրամոբիլների լիցքավորիչների քանակով ու տեղաբաշխման խտությամբ ՀՀ–ն առաջ է հարևան երկրներից` Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ադրբեջանից։Նա տեղեկացրեց, որ ՀՀ–ում 140–ի հասնող լիցքավորման կայան կա, որը մեզ նման փոքր երկրի համար տպավորիչ թիվ է։Նշենք, որ 2023 թ. օգոստոսի 28–ին ընդունված ԵԱՏՄ փաստաթղթով սահմանվում են ԵԱՏՄ անդամ երկրներում էլեկտրական տրանսպորտի համար լիցքավորման ենթակառուցվածքների համատեղ զարգացման հետագա մոտեցումները։ԵԱՏՄ անդամ երկրներին խորհուրդ է տրվում նաև ավելացնել լիցքավորման կայանների թիվը, այդ թվում` միջպետական մայրուղիների վրա, ինչպես նաև հիմնել լիցքավորման սարքերի սեփական արտադրություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549984_202:0:1398:897_1920x0_80_0_0_1ae82a5be07b515691d0f7894d4e4682.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրամոբիլ, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ավտոմեքենա
էլեկտրամոբիլ, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ավտոմեքենա
Էլեկտրամոբիլների հայկական շուկան փոքր է, բայց զարգանում է. փորձագետը՝ ԵԱՏՄ նորմերի մասին
ՀՀ–ում շահագործվում է ավելի քան 12 հազար էլեկտրամոբիլ, որոնց համար ամբողջ հանրապետությունում գործում է 140 լիցքավորիչ կայան։ Փորձագետների գնահատմամբ` դա բավարար է, սակայն ԵԱՏՄ ընդունած նոր փաստաթղթով այս ենթակառուցվածները կարող են ավելի մեծ հնարավորություններ ընձեռել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում էլեկտրամոբիլների լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման մասին փաստաթուղթը գուցե առաջին քայլը լինի ընդհանուր ստանդարտի ներդրման ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ-ում էլեկտրամոբիլների խմբի համահամակարգող, էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել միության տարածքում էլեկտրամոբիլների լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման մասին փաստաթղթին։
Ըստ Հարությունյանի` այս փաստաթուղթն ավելի շատ խորհրդատվական բնույթ ունի` խրախուսելու առանց այն էլ զարգացող ոլորտը։
Նա հիշեցնում է, որ ՀՀ–ն ունի էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաներ։ Քվոտաներ ունեն նաև Ղազախստանն ու Բելառուսը։ Ընթացիկ տարվա դեկտեմբերի 31–ին քվոտավորման ժամկետն ավարտվում է, սակայն Հայկ Հարությունյանը հույս ունի, որ ժամկետը մեկ–երկու տարով ևս կերկարաձգվի։
Էլեկտրամոբիլների հարցում պետության աջակցությունը, ըստ նրա, ներմուծուման ազատումն է ԱԱՀ–ից ու մաքսատուրքից։
«Կան էլի հարցեր, որոնց լուծումը կառավարությունը կարող էր հեշտացնել, օրինակ` զարգացնելով ենթակառուցվածքները, որոնց շնորհիվ էլեկտրամոբիլների քանակը կավելանար, ներմուծումը կակտիվանար։ Մանավանդ ներքին այրման շարժիչներով մեքենաների ու էլեկտրամոբիլների գներն այսօր գրեթե հավասարվել են»,– նկատեց Հարությունյանը։
Թեև հայկական շուկան փոքր է, սակայն այստեղ, ըստ նրա, արդեն իսկ հնարավոր է գտնել առաջատար գերմանական ընկերություններից մինչև չինական նորաբաց ընկերությունների արտադրանք։ Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք մյուս շուկաների հետ համեմատած շատ ավելի մատչելի են։
«Էլեկտրամոբիլի արտադրության շատ քիչ ընկերություններ կան, որոնք պաշտոնապես են ներմուծում Հայաստան կամ արտադրում հենց մեր երկրի համար, քանի որ մենք շատ փոքր շուկա ունենք։ Դրա փոխարեն մենք ունենք մեծ քանակի Չինաստանի շուկայի համար արտադրված շատ մատչելի գներով մեքենաներ, որոնց հետ կապված ծառայությունները սեփական ուժերով իրականացնում են տեղական բազմաթիվ ընկերություններ։ Նրանք անգամ 1-3 տարվա երաշխիք են տալիս»,– վստահեցրեց Հարությունյանը։
Նրա ներկայացրած տվյալներով` ՀՀ–ում շահագործվում է 11–12 հազար էլեկտրամոբիլ։ Ի դեպ, այս թվի մեջ չեն մտնում նրանք, որոնք ներկրվել են ՀՀ, ապա վերարտահանվել։
«Էկոքարս» ընկերության համահիմնադրի խոսքով` էլեկտրամոբիլների լիցքավորիչների քանակով ու տեղաբաշխման խտությամբ ՀՀ–ն առաջ է հարևան երկրներից` Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ադրբեջանից։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ–ում 140–ի հասնող լիցքավորման կայան կա, որը մեզ նման փոքր երկրի համար տպավորիչ թիվ է։
«Սա բավարար թիվ է, քանի որ էլեկտրամոբիլների վարորդների մեծ մասը սիրում է մեքենաները լիցքավորել տանը, ինչպես շատ-շատերն ամբողջ աշխարհում։ Էլետրամոբիլների մոտ 70-80 տոկոսը լիցքավորվում է տնային պայմաններում։ Բացի էժան լինելուց, դա ավելի հարմար է, քան լիցքավորիչ կայան գտնելը, համապատասխան ծրագիր քաշելը, վճարում անելը և այլն»,– ասաց Հայկ Հարությունյանը։
Նշենք, որ 2023 թ. օգոստոսի 28–ին ընդունված ԵԱՏՄ փաստաթղթով սահմանվում են ԵԱՏՄ անդամ երկրներում էլեկտրական տրանսպորտի համար լիցքավորման ենթակառուցվածքների համատեղ զարգացման հետագա մոտեցումները։
ԵԱՏՄ անդամ երկրներին խորհուրդ է տրվում նաև ավելացնել լիցքավորման կայանների թիվը, այդ թվում` միջպետական մայրուղիների վրա, ինչպես նաև հիմնել լիցքավորման սարքերի սեփական արտադրություն։