00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի վարժանքները կանցկացվեն Կարագանդայի մարզում

© Photo : press office of MoD of KazakhstanԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի «Մարտական ​​Համագործակցություն-2023» զորավարժությունները
ԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի «Մարտական ​​Համագործակցություն-2023» զորավարժությունները  - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
ԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի «Մարտական ​​Համագործակցություն-2023» զորավարժությունները
Բաժանորդագրվել
Զորավարժության ակտիվ փուլին կհետևեն նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության և ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորավարժությունը կանցկացվի Կարագանդայի շրջանում՝ «Սարի-Շագան» զորավարժարանում: Այժմ այնտեղ ընթանում են ԱՊՀ մասնակից պետությունների զորքերի մարտական հրաձգությամբ «Մարտական համագործակցություն-2023» համատեղ վարժանքների նախապատրաստական աշխատանքները։ Զորավարժությանը կմասնակցեն Ղազախստանի և Ղրղզստանի զինված ուժերի զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները:
Բացի այդ, ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի շրջանակում համատեղ մարտական հերթապահություն կանցկացվի զորավարժությանը ներգրավված երկրների արտաքին սահմանների պաշտպանության համար:
Զորավարժության ակտիվ փուլին կհետևեն Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների և ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները:
ԱՊՀ ՀՕՊ համակարգի խնդիրներն են ԱՊՀ պետությունների օդային սահմանների պաշտպանությունը, օդային տարածքի օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողությունը, օդատիեզերական իրադրության մասին տեղեկացումը, հրթիռային և օդային հարձակման մասին նախազգուշացումը, դրա համաձայնեցված գործունեությունը:
1995 թվականին նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ պայմանավորվեցին հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծել։ Նույն թվականին Ղազախստանում համապատասխան համաձայնագիր ստորագրվեց։ Դրա գործողության ժամկետը չի սահմանափակվել ժամանակային շրջանակով, իսկ համատեղ ՀՕՊ կառուցվածքը բաց են թողել ԱՊՀ մյուս պետությունների համար։ Այսօր դրա մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Մասնակից երկրներից յուրաքանչյուրն անհրաժեշտ ռազմական կազմավորումներ, սպառազինություն և տեխնիկական միջոցներ է հատկացրել։ Արդյունքում ԱՊՀ գործող ՀՕՊ միացյալ համակարգը ներառում է 19 ավիացիոն, 38 զենիթահրթիռային և ռադիոտեխնիկական զորքերի 15 զորամաս, ինչպես նաև ՀՕՊ 9 բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի 3 զորամաս:
Լրահոս
0