https://arm.sputniknews.ru/20230903/sharl-aznavuri-hushardzani-voch-mi-tarberak-chi-yntrvel-khajtararvi-nvor-mrcujt-65269287.html
Շառլ Ազնավուրի հուշարձանի ոչ մի տարբերակ չի ընտրվել. կհայտարարվի նոր մրցույթ
Շառլ Ազնավուրի հուշարձանի ոչ մի տարբերակ չի ընտրվել. կհայտարարվի նոր մրցույթ
Sputnik Արմենիա
Կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում: 03.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-03T17:57+0400
2023-09-03T17:57+0400
2023-09-03T18:01+0400
շառլ ազնավուր
հուշարձան
երևան
քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/03/65268892_0:40:1600:940_1920x0_80_0_0_ab79cab04f57bcfd5539402e8847a627.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Արձանի ընտրության համար կհայտարարվի նոր մրցույթ:Նշենք, որ առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:Նշենք, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում մարդիկ մոտ մեկ շաբաթ հնարավորություն ունեին քվեարկելու 37 հայտ–էսքիզներից մեկի օգտին։ Ընտրությունը պետք է կատարվեր հետևյալ կերպ` 50%-ով հաշվի կառնվեր մասնագիտական կարծիքը, իսկ մյուս 50%-ով` քաղաքացիների։Ի դեպ, նախկինում Երևան քաղաքապետարանից նշում էին, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը պետք է տեղադրվի Ֆրանսիայի հրապարակում` Ռոդենի արձանի փոխարեն։Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։Շանսոնյեն մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/03/65268892_0:0:1424:1067_1920x0_80_0_0_024a6b595b23e09ee1d2235d96d03635.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ ազնավուր, հուշարձան, երևան, քաղաքապետարան
շառլ ազնավուր, հուշարձան, երևան, քաղաքապետարան
Շառլ Ազնավուրի հուշարձանի ոչ մի տարբերակ չի ընտրվել. կհայտարարվի նոր մրցույթ
17:57 03.09.2023 (Թարմացված է: 18:01 03.09.2023) Կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այս մասին
հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը»,– ասված է հայտարարությունում։
Արձանի ընտրության համար կհայտարարվի նոր մրցույթ:
Նշենք, որ առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:
Նշենք, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում մարդիկ մոտ մեկ շաբաթ հնարավորություն ունեին
քվեարկելու 37 հայտ–էսքիզներից մեկի օգտին։ Ընտրությունը պետք է կատարվեր հետևյալ կերպ` 50%-ով հաշվի կառնվեր մասնագիտական կարծիքը, իսկ մյուս 50%-ով` քաղաքացիների։
Ի դեպ, նախկինում Երևան քաղաքապետարանից նշում էին, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը պետք է տեղադրվի Ֆրանսիայի հրապարակում` Ռոդենի արձանի փոխարեն։
Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։
Շանսոնյեն մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։