https://arm.sputniknews.ru/20230903/ramasvamin-nerum-kshnvorhi-trampin-2024t-amn-nakhagahakan-yntrutjunnerum-haghtelu-depqum-65270378.html
Ռամասվամին ներում կշնորհի Թրամփին 2024թ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում
Ռամասվամին ներում կշնորհի Թրամփին 2024թ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում
Sputnik Արմենիա
Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը բանտային քարտադարանի համար լուսանկար ունի: 03.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-03T19:15+0400
2023-09-03T19:15+0400
2023-09-03T19:24+0400
ամն
նախագահ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65047249_0:0:1600:901_1920x0_80_0_0_7916047ee0743075d5e7fd8a2ecfe331.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և գործարար Վիվեկ Ռամասվամին խոստացել է 2024 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում է ներում շնորհել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Եթե ես նախագահ լինեմ, ապա, այո, ես ներում կշնորհեմ նրան, քանի որ դա կօգնի կրկին համախմբել երկիրը»,-ասել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:Թրամփին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործի շրջանակներում, որոնք հանրապետական քաղաքական գործիչն անվանում է դեմոկրատական իսթեբլիշմենտի փորձը՝ թույլ չտալ իրեն վերադառնալ Սպիտակ տուն: Ամենածանր հոդվածներով Թրամփին 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Եթե պատիժը որոշվի ժամկետները գումարելու եղանակով, ապա նա կարող է դատապարտվել մի քանի հարյուր տարվա ազատազրկման։ Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին ավելի քան 700 տարվա ազատազրկում է սպառնում։Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է դարձել, որը բանտային քարտադարանի համար արված լուսանկար ունի: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը ներկայացել էր Ֆուլտոն շրջանի բանտ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել Ջորջիա նահանգի ընտրություններին միջամտելու համար: Ամերիկյան շատ լրատվամիջոցներ նշում էին, որ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքները միայն ամրապնդում են նրա դիրքերը ընտրողների շրջանում:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65047249_68:0:1491:1067_1920x0_80_0_0_add733070c5c6e787faeb82d2940fa85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, նախագահ, դոնալդ թրամփ
ամն, նախագահ, դոնալդ թրամփ
Ռամասվամին ներում կշնորհի Թրամփին 2024թ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում
19:15 03.09.2023 (Թարմացված է: 19:24 03.09.2023) Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը բանտային քարտադարանի համար լուսանկար ունի:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և գործարար Վիվեկ Ռամասվամին խոստացել է 2024 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում է ներում շնորհել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե ես նախագահ լինեմ, ապա, այո, ես ներում կշնորհեմ նրան, քանի որ դա կօգնի կրկին համախմբել երկիրը»,-ասել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռամասվամին նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ի վիճակի է «Թրամփից ավելի հեռուն գնալ» ԱՄՆ բնակչության միավորման հարցում և չի աջակցում հասարակության պառակտմանը՝ նրա նկատմամբ դատական գործընթացի միջոցով: Նա հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին նույնիսկ, եթե նա դատապարտյալ հանցագործի կարգավիճակում լինի, եթե ինքը` Ռամասվամին, չառաջադրվի 2024 թվականի պետության ղեկավարի ընտրություններին:
Թրամփին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործի շրջանակներում, որոնք հանրապետական քաղաքական գործիչն անվանում է դեմոկրատական իսթեբլիշմենտի փորձը՝ թույլ չտալ իրեն վերադառնալ Սպիտակ տուն: Ամենածանր հոդվածներով Թրամփին 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Եթե պատիժը որոշվի ժամկետները գումարելու եղանակով, ապա նա կարող է դատապարտվել մի քանի հարյուր տարվա ազատազրկման։ Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին ավելի քան 700 տարվա ազատազրկում է սպառնում։
Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է դարձել, որը բանտային քարտադարանի համար արված լուսանկար ունի: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը ներկայացել էր Ֆուլտոն շրջանի բանտ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել Ջորջիա նահանգի ընտրություններին միջամտելու համար: Ամերիկյան շատ լրատվամիջոցներ նշում էին, որ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքները միայն ամրապնդում են նրա դիրքերը ընտրողների շրջանում: