00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկու երնեկը մի տեղ» փաթեթ. ի՞նչ է երևանցիներին առաջարկում Մանե Թանդիլյանը

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայում
Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն հորդորեց երևանցիներին պարտադիր մասնակցել ընտրություններին, հակառակ պարագայում օգնելու են վերարտադրվել այն ուժին, որից հիասթափված են։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում փորձել է մեկտեղել քաղաքային և քաղաքական գործընթացները, քանի որ երևանցիները մտահոգված են ոչ միայն մայրաքաղաքի խնդիրներով, այլ նաև երկրի քաղաքական վիճակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Թանդիլյանն ավագանու այս ընտրությունները որակում է հետաքրքիր, որոնց քաղաքական բնույթը դրսևորվում է ոչ միայն քաղաքական ուժերի մասնակցությամբ, այլ նաև այն հետևանքով, որ այս ընտրություններն ունենալու են։
«Որովհետև Երևանում է կենտրոնացած տնտեսական, մարդկային ներուժի բավական զգալի մասը, և սրա ազդեցությունը լինելու է տարածական։ Շրջանի, մարզի բնակիչը նայելու է, թե ինչ ընտրություն է անում երևանցին»,–ասաց Թանդիլյանը։
Երևանում առկա բազմաթիվ խնդիրները, միևնույն ժամանակ երևանցիների` երկրի քաղաքական վիճակով մտահոգված լինելու հանգամանքը «Ապրելու երկիր» կուսակցությանը ստիպել է երկու գործընթացներն էլ առաջնային ներկայացնել իր ծրագրում։
««Երկու երնեկը մի տեղ» փաթեթ ենք առաջարկում երևանիցներին` հասկանալով, որ սա տարբեր երևանցիների համար, տարբեր նպատակով կատարվող ընտրություն է։ Ակնհայտ է, որ առաջիկա 5 տարիների համար քաղաքային իշխանություն է ձևավորվում և շատ կարևոր է, որ այդ իշխանությունը լուծի քաղաքային խնդիրները, ունենա պատկերացում և պրոֆեսիոնալիզմ դա անելու։ Դրա համար մենք խորապես համոզվածենք, որ ընտրությունները և՛ քաղաքային են, և՛ քաղաքական»,–հավելեց նա։
Ինչպես Sputnik Արմենիային հյուր եկած մի քանի քաղաքական ուժեր, «Ապրելու երկիրը» ևս բացառում է այսօրվա իշխանությունների` «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության որևէ ձևաչափ։ Կուսակցության կարմիր գիծն Արցախն է. չեն պատրաստվում ճանապարհ անցնել մի ուժի հետ, որը փորձում է մոռացության մատնել Արցախը։
Միևնույն ժամանակ բացառությունների ցանկում են հայտնվել նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Սակայն, չնայած այս բացառություններին, Թանդիլյանը նշում է, որ կան անհատներ և առանձին ուժեր, որոնց հետ պատրաստ են համագործակցել և ներուժը մեկտեղել։
«Ժողովուրդը ներկա–նախկին տիրույթը ամբողջությամբ մերժում է, ուզում է առաջընթաց, որակ։ Հետևաբար, հայցելու ենք երևանցիների վստահության քվեն, որ իրավիճակ փոխվի։ Երևանցին, մեզ աջակցելով, նոր հնարավորություն կբացի երկրի և Երևանի համար»,–նշեց Թանդիլյանը։
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն նշեց, որ քարոզարշավի ընթացքում հանդիպում է երկու տեսակի մարդկանց։ Մի մասը հետաքրքրված է բակային խնդիրներով։ Եվ իրենց ծրագրում էլ առաջնային տեղ է զբաղեցնում այդ խնդիրների լուծումը` խցանումների, օդի աղտոտվածության, ջրանջատումների աղբի և այլն։ Մյուս մասն էլ ասում է` ինչով եք զբաղված, իշխանափոխություն արեք։
«Մենք ասում ենք` իշխանափոխություն անող ուժ ենք։ Տարբեր համայանքներում դա արդեն արել ենք, 3 համայնքում ունենք ղեկավար, կարողանում ենք հաղթել իշխանություններին ընտրությունների միջոցով»,–ընդգծեց Թանդիլյանը։
Նա հորդորեց երևանիցիներին, անկախ իշխող ուժի նկատմամբ իրենց հիասթափությունից, դժգոհությունից, պարտադիր մասնակցել ընտրություններին։ Ընտրատեղամաս չայցելելով` ումից դժգոհ են կամ հիասթափված, օգնելու են վերարտադրվել։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
Լրահոս
0