00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլ կերպ հնչող Երևանը. ի՞նչ մշակույթ են բերել ռելոկանտ փողոցային երաժիշտները

© Sputnik / Andranik GhazaryanՌելոկանտ փողոցային երաժիշտները Երևանում
Ռելոկանտ փողոցային երաժիշտները Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Ռելոկանտ փողոցային երաժիշտները Երևանում
Բաժանորդագրվել
Երևանի տարբեր հատվածներում նվագող կամ երգող երաժիշտներին անվանում են հենց «փողոցային», քանի որ նրանք փող են աշխատում կոնկրետ վայրում՝ փողոցում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Վերջին տարիներին Երևանում ավելի հաճախ կարելի է տեսնել երաժիշտների, որոնք քաղաքի կենտրոնական հատվածներն իրենց բեմն են դարձրել ու «ստեղծագործում են» այդտեղ։ Փոփ, ռոք, ռաբիս, երբեմն էլ ժողովրդական. հենց սա է հնչում մեր մայրաքաղաքում։ Այժմ նրանց շարքերը համալրել են նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած երգիչները։ Հենց նրանց շնորհիվ` քաղաքով զբոսնող և՛ հայաստանցիները, և՛ զբոսաշրջիկները կարող են լսել Երևանի «ձայնը»։ Քաղաքում այդպիսի մի քանի վայր կա` Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան և Օպերայի հարակից տարածքը։
Լրագրողին միշտ էլ դժվար է մոտենալ փողոցի երաժշտին ու հարցեր ուղղել այն ժամանակ, երբ նրանք երգում ու նվագում են, քանի որ այդ պահին նրանց հանդիսատեսը կարող է հեռանալ։ Այնուամենայնիվ, համարձակվեցինք. մեր զրուցակիցը 20-ամյա Ֆյոդոր Մասլովն է, որը 4 ամիս առաջ է Մոսկվայից ժամանել Հայաստան և բնակություն հաստատել Երևանում։ Այնտեղ էլ է նա փողոցներում նվագել, ավելի շատ հայտնի է որպես Maslov music: Ֆյոդորը հիմնականում փոփ ժանրի երգերի cover տարբերակներն է կատարում, չնայած ինքն էլ է երգեր գրում։
«Այնտեղ էլ էի փողոցային երաժշտությամբ զբաղվում, քոլեջում ուսումս ավարտին չհասցրի, իսկ եթե այս ուղղությունը չընտրեի` ֆիթնես մարզիչ կլինեի»։
Չնայած երաժշտական քոլեջում ուսումը կիսատ թողնելուն` նա 4 տարի առաջ ինքնուրույն կիթառ նվագել է սովորել։ Երաժշտական գործիքներից նաև դաշնամուրի է տիրապետում։
Ասում է` փողոցային երաժշտությամբ նա այստեղ ավելի քիչ է աշխատում, քան Մոսկվայում, բայց նրան հերիքում է իր կարիքները հոգալու և ապրելու համար։
Երգելու ընթացքում անգամ դեպք է եղել, երբ իրեն հարսանիքի են կանչել։
«Մի օր, հերթական անգամ փողոցում երգում էի, ինձ մոտեցան ու հարսանիքի կանչեցին։ Գյումրի էինք գնացել, լավ անցավ, հավես էր»,– ասաց Ֆյոդորը։
Երիտասարդը մի քանի թողարկված երգ ունի, ևս 3 երգ էլ «ճանապարհին է»։
© Sputnik / Andranik GhazaryanՌելոկանտ փողոցային երաժիշտները Երևանում
Уличные музыканты-релоканты в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Ռելոկանտ փողոցային երաժիշտները Երևանում
Ինչ վերաբերում է փողոցում երգող ու նվագող հայազգի երաժիշտներին, պատկերն ակնհայտ է` երիտասարդները շատ քիչ են, հիմնականում նրանք տարիքով ավելի մեծ են։ Քանի որ արդեն չեն կանչում համերգների, հարսանիքների՝ նրանք էլ իրենց ապրուստի միջոցը նման կերպով են փորձում վաստակել։ Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել մի իրավիճակի, երբ իրար դիմաց կանգնած են տարբեր ոճի երաժիշտներ ու միաժամանակ, բայց բոլորովին այլ հնչողությամբ երգեր են կատարում։
«Բալա ջան, մենք դեմ չենք, թող ջահելներն էլ նվագեն, լավ երգողներ էլ կան։ Հիմնականում շատ լավ էրեխեք են, տաղանդավոր, դրության մեջ մտնող։ Բայց գիտես, մեկ–մեկ գալիս են, կողքներս մի տեղ կանգնում են ու հետներս հավասար նվագում են, ստացվում է, որ ոչ մենք ենք կարողանում աշխատել, ոչ էլ իրենք։ Հիմա մեզ տեղ չեն էլ կանչում, գոնե սենց ենք ուզում փող աշխատել։ Փողոցում միշտ մեր շուրջը հանդիսատես է հավաքվում, պարում են։ Մարդկանց դեմքից երևում է, որ նրանց մի մասն անգամ առօրյա հոգսերից է կարծես կտրվում։ Ուրախանում ենք, որ մեր ժողովրդին կարողանում ենք մի քիչ ուրախացնել, թե չէ կյանքը հիմա շատ դժվար է դարձել»,– նշեց փողոցում ընկերների հետ նվագող Համլետ պապիկը։
Փողոցային երաժիշտներ կան աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում։ Նրանք ու նրանց «աշխատանքը» հաճախ դառնում են տվյալ երկրի մշակույթի մի մասը։ Իսկ որքանով դա կարելի է մշակույթ համարել՝ զրուցել ենք կոմպոզիտոր Դանիել Երաժշտի հետ։
© Sputnik / Andranik GhazaryanՓողոցային երաժիշտ Երևանում
Уличные музыканты-релоканты в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Փողոցային երաժիշտ Երևանում
«Իրականում պատկերը շատ խայտաբղետ է, առանձին դեպքում երաժշտության նման ելևէջներ հնչում են։ Հիմնականում խնդիրը հնչյունների ուժգնության` դեցիբելների մեջ է։ Այդ ժամանակ երաժշտությունն անցնում է գեղագիտության բոլոր շրջանակները, ու հակառակ էմոցիաներ են առաջանում։ Ականջների հանդեպ բռնություն է։ Երեկոյան ժամերին, օրինակ` Հյուսիսային պողոտայում, հնչում են հիմնականում իրար հետ կապ չունեցող, երբեմն էլ իրար խանգարող երգեր և երաժշտություններ։ Բայց չեմ կարող չասել նաև, որ գեղեցիկ, մաքուր երգող անձինք էլ են հանդիպում։ Այդպիսի մի աղջկա եմ հանդիպել, այլազգի էր։ Կանգնել եմ, լսել նրան, վերջում էլ դրամ եմ տվել»,– ասաց Դանիել Երաժիշտը։
Նրա կարծիքով` այլազգի փողոցային երաժիշտների հանդեպ պետք է մի փոքր այլ վերաբերմունք ցուցաբերել, որ հասկանան, թե որքան երաժշտասեր ու հյուրասեր են հայերը։
«Ուղղակի մի բան կասեմ` երաժշտությունը մեծ զորություն է, որն ամեն մարդու չի կարելի վստահել»,– եզրափակեց մասնագետը։
Ի դեպ, Երևանում այս երաժիշտները հենց «փողոցային» են կոչվում, քանի որ նրանք չեն նվագում կամ երգում մետրոյում, ավտոբուսներում, ինչպես ընդունված է Եվրոպայում։ Նրանք ժամը 23։00-ից հետո այլևս չեն նվագում, ՀՀ օրենքն է այդպես պարտադրում։
Sputnik Արմենիան Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե ինչ կարգավորումներ կան փողոցային երաժիշտների տեղակայման, ձայնային դեցիբելների և այլ «մանրուքների» վերաբերյալ։ Նշեցին, որ իրենք այս հարցերը դեռ չեն կարգավորում, նմանատիպ որոշումներ էլ չկան։
© Sputnik / Andranik GhazaryanՓողոցային երաժիշտ Երևանում
Уличные музыканты-релоканты в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2023
Փողոցային երաժիշտ Երևանում
Դեռ այս տարվա հունվարին ՀՀ ԱԺ–ում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ էր ներկայացրել։ Նախատեսվում էր, որ Երևանի փողոցներում երգողների, նկարող–պարողների, աճպարարությամբ զբաղվողների աշխատանքը կկանոնակարգվի։ Մինչ օրս այդ մասով հստակ որոշում չի կայացվել։ Ըստ ներկայացված նախագծի, պետք է կանոններ սահմանվեին և վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր լինեին` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ կրկնելու դեպքում` 200-ապատիկի չափով։
Ի դեպ, համաշխարհային աստղեր Ռոդ Ստյուարթը, Ռոբին Ուիլյամսը, B.B. King-ն իրենց առաջին քայլերը սկսել են հենց փողոցից, որտեղ էլ գտել են իրենց հանդիսատեսին։
Լրահոս
0