https://arm.sputniknews.ru/20230902/voghj-mnacats-zintsarajvoghin-virahatel-en-vitshaky-tsajrahegh-tsanr-e-pn-khvosnak-65221308.html
Ողջ մնացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ խոսնակ
Ողջ մնացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ խոսնակ
Sputnik Արմենիա
Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են: 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T13:41+0400
2023-09-02T13:41+0400
2023-09-02T14:18+0400
զինծառայող
սոթք
վիրահատություն
վիրավոր
նարեկ պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/438/49/4384924_0:306:3264:2142_1920x0_80_0_0_e1597208569ef871b87627f5fa0e24f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։Հայտնել ենք, որ Նարեկ Կարենի Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր սեպտեմբերի 1–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել. նրա սրտի զարկը վերականգնվել էր։Թորոսյանը հավելեց, որ երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին
սոթք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/438/49/4384924_0:0:3264:2448_1920x0_80_0_0_05ea697f5839dd83263a26021648c1d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, սոթք, վիրահատություն, վիրավոր, նարեկ պողոսյան
զինծառայող, սոթք, վիրահատություն, վիրավոր, նարեկ պողոսյան
Ողջ մնացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ խոսնակ
13:41 02.09.2023 (Թարմացված է: 14:18 02.09.2023) Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հայտնել ենք, որ Նարեկ Կարենի Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր սեպտեմբերի 1–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել. նրա սրտի զարկը վերականգնվել էր։
«Վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում»,–նշեց ՊՆ խոսնակը::
Թորոսյանը հավելեց, որ երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած,
ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև
ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի
3 զոհ, 2 վիրավոր: