https://arm.sputniknews.ru/20230902/mijazgajin-hanrutjunic-ktruk-mijvocner-enq-aknkalum-hh-agn-khvosnak-65248745.html
Միջազգային հանրությունից կտրուկ միջոցներ ենք ակնկալում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Միջազգային հանրությունից կտրուկ միջոցներ ենք ակնկալում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է, որ 120 հազար մարդ սեփական հայրենիքում էթնիկ զտման սպառնալիքի առջև է։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T20:46+0400
2023-09-02T20:46+0400
2023-09-02T20:49+0400
անի բադալյան
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
արցախ
շրջափակում
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1f/65120368_0:0:770:434_1920x0_80_0_0_67f744ad63bb70cfe35cef067d9c8f6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է կտրուկ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում շարունակվող էթնիկ զտումը կանխելու համար։ X–ի (նախկինում`Twitter–ի) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը գրառմանը կից նաև Արցախից լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերավոր երևում է Արցախում տիրող հումանիտար վիճակը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1f/65120368_170:0:770:450_1920x0_80_0_0_c1fcf58ec748d95002f7cece66f36d4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անի բադալյան, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, արցախ, շրջափակում, հայ-ադրբեջանական, ադրբեջան
անի բադալյան, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, արցախ, շրջափակում, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Միջազգային հանրությունից կտրուկ միջոցներ ենք ակնկալում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
20:46 02.09.2023 (Թարմացված է: 20:49 02.09.2023) ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է, որ 120 հազար մարդ սեփական հայրենիքում էթնիկ զտման սպառնալիքի առջև է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է կտրուկ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում շարունակվող էթնիկ զտումը կանխելու համար։
X–ի (նախկինում`Twitter–ի) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Այսօր ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղից 120 հազար մարդ իր իսկ հայրենիքում բախվում է էթնիկ զտման սպառնալիքի հետ՝ Ադրբեջանի քաղաքականության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։ Միջազգային հանրությունը տեղեկացված է իրավիճակի մասին, մենք նրանից ակնկալում ենք կտրուկ միջոցներ ձեռնարկել այն կանխելու համար»,– գրել է Բադալյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը գրառմանը կից նաև Արցախից լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերավոր երևում է Արցախում տիրող հումանիտար վիճակը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։