https://arm.sputniknews.ru/20230902/marti-dashtn-yndlajnvel-e-arcakhi-azh-nakhagahi-ugherdzy-ankakhutjan-orva-artiv-65225127.html
Մարտի դաշտն ընդլայնվել է. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը Անկախության օրվա առթիվ
Մարտի դաշտն ընդլայնվել է. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը Անկախության օրվա առթիվ
Sputnik Արմենիա
2020թ-ի 44-օրյա պատերազմով Ադրբեջանը նպատակ ուներ իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը: 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T14:44+0400
2023-09-02T14:44+0400
2023-09-02T14:47+0400
արցախ
դավիթ իշխանյան
անկախություն
անկախության հռչակագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64023156_0:0:1600:901_1920x0_80_0_0_899d14135947f276d72b09c4635cf9ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. 32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմի, ապրել հաղթանակի բերկրանքը, ձևավորվել պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է։ Անկախության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում այս մասին ասել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա նշել է, որ այս պայմաններում թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:Արցախի ԱԺ նախագահը մեջբերել է նաև 32 տարի առաջ ընդունված Արցախի Հանրապետության հռչակագրից հատված՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:ՀՀ–ն շարունակելու է ջանքերը. Փաշինյանի ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի օրվա առիթովԻշխանյանը շնորհավորել է բոլորին օրվա առիթով` մաղթելով տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:Վճռականություն ու կամք. ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են Արցախի Անկախության տոնըՀավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64023156_0:0:1600:1201_1920x0_80_0_0_e4fdd0d54aca7126627e70db06c8b4d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, դավիթ իշխանյան, անկախություն, անկախության հռչակագիր
արցախ, դավիթ իշխանյան, անկախություն, անկախության հռչակագիր
Մարտի դաշտն ընդլայնվել է. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը Անկախության օրվա առթիվ
14:44 02.09.2023 (Թարմացված է: 14:47 02.09.2023) 2020թ-ի 44-օրյա պատերազմով Ադրբեջանը նպատակ ուներ իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. 32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմի, ապրել հաղթանակի բերկրանքը, ձևավորվել պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է։ Անկախության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում այս մասին ասել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա նշել է, որ այս պայմաններում թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
«Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում»,– շեշտել է Իշխանյանը:
Արցախի ԱԺ նախագահը մեջբերել է նաև 32 տարի առաջ ընդունված Արցախի Հանրապետության հռչակագրից հատված՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:
Իշխանյանը շնորհավորել է բոլորին օրվա առիթով` մաղթելով տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։