https://arm.sputniknews.ru/20230902/lachini-mijancqi-u-ajl-tshanaparhi-mijev-havasarutjan-nshan-dneln-anynduneli-e-arcakhi-agn-65222421.html
Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Արցախի ԱԳՆ
Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Արցախի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, սակայն մերժում է վտանգավոր առաջարկները։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T13:48+0400
2023-09-02T13:48+0400
2023-09-02T14:16+0400
արցախ
լաչինի միջանցք
ակնա (աղդամ)
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սերգեյ ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63639167_0:464:720:869_1920x0_80_0_0_7022d07ab942a72ae9479dfd885f1174.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Լաչինի միջանցքի և ցանկացած այլ, այդ թվում` Ակնայով ճանապարհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է Արցախի համար։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկը։Սեպտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կասինժեն հայտարարություն էր տարածել, ըստ որի` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արցախը փոխզիջումների պատրաստ է, որի մասին ևս խոսել էր Շառլ Միշելը, ԱԳ նախարարը նշեց, որ անկախ միջազգային տարբեր կառույցների հայտարարություններից` Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով։Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Արցախը վերաբերվում ՀՀ իշխանությունների` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հրապարակային հայտարարություններին` Ղազարյանը նշեց` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի ժամանակ Արցախի ժողովուրդն արդեն իր դիրքորոշումը հայտնել է։Ղազարյանը չցանկացավ մեկնաբանել, թե ստեղծված իրավիճակում ինչու հրաժարական տվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
լաչինի միջանցք
ակնա (աղդամ)
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63639167_0:411:720:951_1920x0_80_0_0_73d6c12dac7e622213b434038915d783.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լաչինի միջանցք, ակնա (աղդամ), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սերգեյ ղազարյան
արցախ, լաչինի միջանցք, ակնա (աղդամ), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սերգեյ ղազարյան
Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Արցախի ԱԳՆ
13:48 02.09.2023 (Թարմացված է: 14:16 02.09.2023) Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, սակայն մերժում է վտանգավոր առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Լաչինի միջանցքի և ցանկացած այլ, այդ թվում` Ակնայով ճանապարհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է Արցախի համար։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկը։
Սեպտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կասինժեն հայտարարություն էր տարածել, ըստ որի` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար
առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում։
«Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ` անընդունելի է»,– նշեց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արցախը փոխզիջումների պատրաստ է, որի մասին ևս խոսել էր Շառլ Միշելը, ԱԳ նախարարը նշեց, որ անկախ միջազգային տարբեր կառույցների հայտարարություններից` Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Արցախը վերաբերվում ՀՀ իշխանությունների` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու
հրապարակային հայտարարություններին` Ղազարյանը նշեց` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի ժամանակ Արցախի ժողովուրդն արդեն իր դիրքորոշումը հայտնել է։
«Իր հավաքական կամքն արդեն Արցախի ժողովուրդը հայտնել է, և Արցախի իշխանությունները միայն ու միայն այդ տրամաբանությամբ են ղեկավարվում։ Այս տարիների ընթացքում տարբեր հայտարարություններ են եղել, բայց ինչպես տեսնում ես, ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներ` առանց բարձր խոսքերի, ազատ ու անկախ երկրի պայմաններում են կյանքը շարունակում»,– շեշտեց նա։
Ղազարյանը չցանկացավ մեկնաբանել, թե ստեղծված իրավիճակում ինչու
հրաժարական տվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։